
Seven Views ստուդիան ուժեղ թիմ է որը ծառայություններ է մատուցում ճարտարապետության, ինտերիերի, դիզայնի և ճարտարագիտության ոլորտում: 2010 թվականից ի վեր մենք իրականացրել ենք տասնյակ մասնավոր և կոմերցիոն նախագծեր ամենատարբեր երկրներում, և աշխարհի ցանկացած կետում մենք գտնում ենք լավագույն լուծումները մեր պատվիրատուների համար, խստորեն պահպանում ենք աշխատանքային ժամկետները, իսկ մեր ծրագրի իրականացման ընթացքում փոփոխությունները հնարավոր նվազագույն տոկոսն են կազմում:
Մենք հավատարիմ ենք այն բարձր չափանիշներին և սկզբունքներին, որոնք կատարելագործվել են տարիների փորձի ընթացքում՝ ապահովելով նախագծերի բոլոր փուլերի հարթ և հաջող իրականացումը՝ տեխնիկական առաջադրանքից մինչև կառույցի ամբողջական շահագործումը:

Աղասի Կնտեխցյան

Ալեքսանդրա Ռոժկո

Աղասի Կնտեխցյան

Ալեքսանդրա Ռոժկո
Ինտերիեր դիզայն և կոմպլեկտավորում
Ինտերիեր դիզայն և կոմպլեկտավորում

Տիգրան Մինասյան

Մարգարիտա Սեփոյան

Վադիմ Տիշչենկո

Տիգրան Մինասյան

Մարգարիտա Սեփոյան

Վադիմ Տիշչենկո

Ֆիլիպ Ռեպին

Ալեքսեյ Կավթարաձե

Ալիսա Պոլետաևա

Ֆիլիպ Ռեպին

Ալեքսեյ Կավթարաձե

Ալիսա Պոլետաևա
Ինչպես նաև.

ստուդիա «ԶԵԼՅՈՆԻ»
Բրենդինգ

ստուդիա «ԿՈՌՄԱՆ»
Նախագծային և տեխնիկական աշխատանքներ

ստուդիա «ԼԻԲԵՐԱ ԻՄՄԱՋԻՆԱՑԻՈՆԵ»
Վիզուալիզացիա և լանդշաֆտային լուսավորություն
ստուդիա «ԶԵԼՅՈՆԻ»
Բրենդինգ
ստուդիա «ԿՈՌՄԱՆ»
Նախագծային և տեխնիկական աշխատանքներ
ստուդիա
«ԼԻԲԵՐԱ ԻՄՄԱՋԻՆԱՑԻՈՆԵ»
Վիզուալիզացիա և լանդշաֆտային լուսավորություն

ստուդիա «ՎԻԵՐԿԱՆՏ»
Կոմպլեկտավորում, առաքում և տեղադրում

Սվետլանա Ֆագուս
Լանդշաֆտային դիզայն

«ՏԵՆԴԱՈՒԴԻՏ»
Իրավական աջակցություն
ստուդիա «ՎԻԵՐԿԱՆՏ»
Կոմպլեկտավորում, առաքում և տեղադրում
Սվետլանա Ֆագուս
Լանդշաֆտային դիզայն
«ՏԵՆԴԱՈՒԴԻՏ»
Իրավական աջակցություն
Блог


Իրականացնելով տասնյակ հաջողակ մասնավոր և կոմերցիոն նախագծեր ճարտարապետության և ինտերիերի դիզայնի ոլորտում՝ մենք հանգել ենք մի բանաձևի, որը մեզ թույլ է տալիս ամեն անգամ պատվիրատուներին տրամադրել մանրամասն մտածված, կատարյալ լուծումներ: Այս յոթ կանոնները յուրաքանչյուր նախագծի յոթ բաղադրիչներն են, որոնց մանրամասն մշակումը երաշխավորում են դրա լավագույն իրականացումը և կառույցի երկարատև շահագործումը:

Տեխնիկական առաջադրանք
Տեխնիկական առաջադրանքի մշակումը ենթադրում է ոչ միայն նախագծի անհրաժեշտ մանրամասների և առանձնահատկությունների արձանագրում, այլև պատվիրատուի բոլոր ցանկությունների և կարիքների բացահայտում: Մանրամասն և ճիշտ կազմված տեխնիկական առաջադրանքները թույլ են տալիս ստուդիային ու պատվիրատուին ավելի հստակ հասկանալ, թե որն է լինելու նախագծի վերջնական արդյունքը, և ինչպես են լուծվելու դրված խնդիրները՝ օգտագործված լուծումների մանրամասն նկարագրությամբ։

Հայեցակարգի և նախնական նախագծի մշակում
Նախագծային փուլ, որն արտացոլում է տեխնիկական առաջադրանքի իրականացման ձևերն ու մեթոդը, ինչպես նաև ապագա նախագծի ոճն ու գեղագիտական բաղադրիչը: Հայեցակարգը հիմնված է տեխնիկական առաջադրանքի վրա և ցույց է տալիս հեղինակի տեսլականը, թե ինչպես է առաջարկվում լուծել դրված խնդիրը. այս նոր ծառայությունը հաշվի է առնում նախապես ընտրված հղումների տրամադրությունն ու ոճը։ Վերջիններս վերաիմաստավորվում են մշակողի փորձի ու հմտությունների հիման վրա՝ պատվիրատուի ցանկություններին և խնդիրներին համապատասխան:

Ամբողջական կոմպլեկտավորում
Կառույցի տեխնիկական հագեցվածության ու օգտագործվող բոլոր բաղադրիչների մանրամասն ընտրություն՝ ներառյալ հարդարման նյութեր, կահույք, տեքստիլ, լուսավորություն, սանտեխնիկա, աքսեսուարներ, սպասք և այլն: Նախագծի մշակման ընթացքում ստեղծված կոմպլեկտավորումն առաջին հերթին թույլ է տալիս միավորել բոլոր տարրերը մեկ սխեմայի մեջ և հաշվի առնել պատրաստի կառույցի աշխատանքի բոլոր առանձնահատկությունները։ Երկրորդը՝ սա թույլ է տալիս զրոյի հասցնել նախագծի իրականացման ընթացքում փոփոխություններ կատարելու կարիքը։
Բացի այդ, կոմպլեկտավորման փուլում հնարավոր է իրականացնել ծախսերի լրացուցիչ աուդիտ և ապահովել ծախսերի օպտիմալացում այն շրջանակում, որը պահպանում է ծրագրի իրականացման ամենաբարձր մակարդակը. օպտիմալացնել բյուջեն առանց որակի կորստի (ինչը հատկապես կարևոր է ֆիքսված բյուջեներով և մեծաքանակ ներառված բաղադրիչների կոմերցիոն նախագծերի իրականացման դեպքում):

Հարմարավետություն և շահագործում
Ճիշտ լուծումներ ասելով ի նկատի ունենք ոչ միայն գեղագիտական և տեսողական պատկերը. ճիշտ լուծումը հաշվի է առնում կառույցի հարմարավետությունն ու ամենօրյա շահագործումը, ուստի հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի գործնական կողմին: Հարմարավետության և կյանքի որակի առավելագույն մակարդակը ձեռք է բերվում նախագծում բոլոր անհրաժեշտ համակարգերի և բաղադրիչների համապատասխանեցման միջոցով. հիմնական կոմունիկացիաները պլանավորվում են՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը և նորարարական լուծումները, իսկ միկրոկլիմայի ստեղծման, օդի խոնավացման, սենյակների աուդիո-հագեցվածության, արտաքին և ներքին վիդեոհսկողության և այլ ֆունկցիաները կարող են ինտեգրվել նախագծում դեռ դրա մշակման փուլում։ Այս բոլորն արդյունավետ կերպով բավարարում են պատվիրատուի պահանջներն ու մանրամասն մտածված են բոլոր համակարգերի պարզ օգտագործման տեսանկյունից։

Նախագծային մանրամասներ
Նախագծային փաստաթղթերի ու գծագրերի մանրամասն մշակում, որը նկարագրում է կիրառվող լուծումները բոլոր առումներով. Նախագծային մանրամասները ցույց են տալիս, թե ինչպես են կոմպլեկտավորման բոլոր տարրերը ինտեգրվում նախագծում և ինչպես են դրանք փոխկապակցված միմյանց հետ: Այս նախագծային փաստաթուղթը ներառում է ոչ միայն ցուցումներ տեղադիրքի ու կապի, օրինակ՝ կոմունիկացիաների մասով, այլև ընտրված կահույքի գծագրերի և յուրաքանչյուր վայրում օգտագործվող հարդարման բոլոր նյութերի մանրամասն դասավորության մասին. այն արձանագրում է բոլոր բաղադրիչների ճիշտ օգտագործումը և լրացուցիչ ապահովագրում նախագծի իրականացման փուլում հնարավոր սխալներից։

Վիզուալիզացիա
Վիզուալիզացիայի փուլում մշակվում է նախագծի ֆոտոռեալիստական եռաչափ մոդելը՝ օգտագործելով այն նյութերը, տարրերը և կոմպլեկտավորման շրջանակում ընտրված բոլոր իրերը, որոնք համապատասխան իրենց տեղադիրքին՝ արձանագրված նախագծում։ Այս մոտեցումը մի կողմից թույլ է տալիս վերագնահատել, թե ինչպես են ընտրված տարրերը փոխհարաբերվում միմյանց հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ է տալիս պատվիրատուին դեռ նախագծի իրականացումից առաջ տեսնել այն այնպիսին, ինչպիսին որ այն կլինի վերջում՝ ոչ թե մոտավորապես կամ ոճային իմաստով, այլ հստակ՝ տարբեր դիտանկյուններից բարձրորակ վիզուալիզացմամբ, ներառյալ՝ լանդշաֆտը և շրջակայքի բաղադրիչները, կառույցի ցերեկային և գիշերային պատկերները և այլն:

Հեղինակային և տեխնիկական հսկողություն
Նախագծի աջակցություն մինչև դրա ամբողջական կատարումը՝ տեխնիկական առաջադրանքներին և մշակված լուծմանը խիստ համապատասխան, ինչը երաշխավորում է դրա իրականացումն ի սկզբանե ծրագրված ձևով, ապահովագրում է կապալառուների սխալներից, խախտված ժամկետներից ու բյուջեի գերազանցումից: Հեղինակային հսկողությունը ոչ միայն ապահովում է առաջընթացն ըստ սահմանված պլանի, այլև աջակցում է նախագծի իրականացման, բոլոր անհրաժեշտ համակարգերի ու տարրերի մշակման ու ինտեգրման ընթացքում․նախագծողը հստակ գիտի փոխազդեցության սխեման ու օգտագործվող բոլոր լուծումնների տրամաբանությունը, ինչը թույլ է տալիս պաշտպանել նախագիծը կառուցապատողների սխալներից ու ոչ նպատակային գործողություններից։
Այս սխեմայով նախագծերի իրականացումն իրենից ենթադրում է մշակման և նախագծման համար Տեխնիկական պատվիրատուի ծառայության ձևավորում ստուդիայի կազմում։ Վերջինս վերահսկում և ինտեգրում է աշխատանքը բոլոր ուղղություններով՝ կանխատեսելի և հարմարավետ պահելով նախագծի առաջընթացը բոլոր փուլերում, և, որ ամենակարևորն է, թույլ տալով հասնել լավագույն արդյունքների և արդյունավետ լուծել առաջադրված բոլոր խնդիրները: