Architecture, Design & FFE

Մեր ստուդիան տրամադրում է ամբողջական ծառայություններ ցանկացած նախագծի իրականացման համար՝ անշարժ գույքի ընտրությունից մինչև պատրաստի կառույցի համար ներքին հարդարման, կահավորման և տեխնիկական բաղադրիչներ ընտրելը։ Նախագծերի կառավարումը և մոնիտորինգը բոլոր փուլերում թույլ է տալիս հաշվի առնել այն նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք ապահովում են կառույցի հարմարավետ շահագործումը երկար տարիներ՝ ինչպես արտաքին գեղագիտության և ամենօրյա օգտագործման էրգոնոմիկայի, այնպես էլ դրա էներգաարդյունավետության և երկարակեցության տեսանկյունից:

Տարածքի կամ կոնկրետ շինության ընտրությունը հսկայական ազդեցություն ունի ցանկացած նախագծի վերջնական արդյունքի վրա: Հողի, ինսոլյացիայի, կոմունիկացիաների, կառույցների առանձնահատկությունները չափանիշների միայն փոքր մասն են, որոնք պետք է հաշվի առնել նախքան ճարտարապետական ​​նախագծի մշակումը: Դիմելով մեզ գաղափարի մշակման փուլում կամ անշարժ գույքի գնման պլանավորման պահին՝ կարող եք վստահ լինել, որ ճիշտ ընտրություն եք կայացրել։ Մենք պատրաստ ենք ճիշտ տեխնիկական առաջադրանք կազմել ձեր կարիքներին համապատասխանող տարածքն ընտրելու համար, որոնել համապատասխան տարբերակներ, ինչպես նաև փորձագիտական տեսանկյունից գնահատել արդեն ընտրված կառույցները՝ ձեր ցանկություններին և նպատակներին լիովին համապատասխանելու նպատակով։

Կոմերցիոն նախագծերի վրա աշխատելիս կարևոր դեր է խաղում արդյունավետ հայեցակարգի սահմանումը և ֆինանսական պարամետրերի գնահատումը. կառույցի շինարարության և շահագործման արժեքի իրատեսական հաշվարկ, ինչպես նաև ապագա նախագծի տեսլականն ու ներուժը պատկերող պրեզենտացիոն նյութերի ստեղծում։ Ունենալով մեծ թվով հաջողված օրինակներ հյուրանոցային, ռեստորանային և բիզնեսի այլ տեսակների ոլորտում՝ մենք շատ լավ ենք հասկանում այն առանձնահատկությունները, որոնք կապված են ինչպես ապագա նախագծի կենսունակության և եկամտի վերադարձի իրական ժամկետների գնահատման, այնպես էլ պրեզենտացիայի հետ, ինչը թույլ է տալիս ձևավորել ամբողջական ըմբռնում և վերջնական արդյունքի ճիշտ ընկալում բոլոր կողմերի և պոտենցիալ ներդրողների կողմից: Բացի փորձագիտական ​​գնահատումից և պրեզենտացիոն նյութերի ամբողջական մշակումից, մենք ունենք մասնագետների ուժեղ թիմ, որը կօգնի  հայեցակարգի ձևավորման, անվան ընտրության, բրենդինգի, վիզուալ ոճի և նախագծի բազմակողմանի մանրամասն մշակման հարցում մինչև դրա ամբողջական մեկնարկը:

Մեր նախագծերի իրականացման շրջանակում մենք տրամադրում ենք տեխնիկական պատվիրատուի ծառայություն՝ մասնագետների թիմ․ վերջիններս հանդես են գալիս որպես պատվիրատուի ներկայացուցիչներ և շփվում են նախագծի բոլոր կողմերի հետ: Հասկանալով իրականացվող նախագծի պահանջները, ցանկությունները և բոլոր առանձնահատկությունները՝ տեխնիկական պատվիրատուի ծառայության թիմն առաջադրանքներ է սահմանում դրա բոլոր մասերի վերաբերյալ և վերահսկում դրանց իրականացումը՝ համապատասխան նախնական պլանի: Այս մոտեցումը թույլ է տալիս ապահովել արդյունավետ հաղորդակցություն պատվիրատուի և նախագծում ներգրավված բոլոր մասնագետների միջև՝ ճիշտ և պրոֆեսիոնալ կերպով կազմել առաջադրանքները և խստորեն վերահսկել դրանց իրականացումը, մինչև բոլոր ծրագրված աշխատանքներն ավարտվեն: https://sevenviews.com/hy/the-vital-role-of-technical-customer-service-who-they-are-and-why-theyre-essential/

Ճարտարապետական ​​նախագծման բոլոր փուլերը՝ հայեցակարգից ու էսքիզային նախագծումից մինչև մանրամասն մշակված փաստաթղթեր ու տեխնիկական առաջադրանքներ՝ նախագծի իրականացման հաջորդող բոլոր փուլերի համար։ Ճարտարապետական ​​նախագծեր կատարելիս մենք ոչ միայն մանրամասն պարզում ենք պատվիրատուի բոլոր ցանկություններն ու կարիքները, այլև աշխատանքներում ներգրավում ենք ինտերիեր դիզայներների և այլ ինժեներական բաժինների մասնագետների, ինչը թույլ է տալիս հաշվի առնել կառույցի բոլոր առանձնահատկությունները՝ ապահովելով դրա հետագա շահագործման առավելագույն հարմարավետությունը։

Մեր ստուդիան տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կապված կառույցի հարմարավետ միջավայրի և արտաքին շրջակայքի ստեղծման հետ: Անկախ ունեցած տարածքի չափերից, նախագծի բնույթից և առանձնահատկություններից՝ մենք կմշակենք մանրամասն հայեցակարգ և լուծում, որը կապահովի շրջակա տարածքի առավել հարմարավետ և արդյունավետ օգտագործումը: Կանաչապատման ու ճարտարապետական լուսավորության ծրագրերից մինչև արհեստական ​​լճակների և ջրամբարների, լողավազանների, մանկական և սպորտային հրապարակների ստեղծում՝ մեր փորձը ներառում է տարածքի բարեկարգման հետ կապված բոլոր ուղղությունները: Մշակված նախագծային լուծումները տրամադրվում են ֆոտոռեալիստական ​​վիզուալիզացման ձևով՝ մանրամասն նկարագրելով աշխատանքի վերջնական արդյունքը՝ ընդհուպ մինչև բույսերի կոնկրետ տեսակներ և այլ մանրուքներ, ինչպես նաև կառույցի տեսքը ցերեկային և գիշերային ժամերին՝ արտացոլելով ճարտարապետական ​​լուսավորության հայեցակարգը:

Մասնավոր և կոմերցիոն նախագծերի ինտերիերի դիզայնի ոլորտում ստուդիայի ծառայությունները ներառում են մշակման ամբողջական ցիկլ՝ պատվիրատուի բոլոր կարիքների և ցանկությունների արդյունավետ բացահայտումից մինչև ապագա ինտերիերի հայեցակարգը և բոլոր առանձնահատկությունները ցուցադրող ֆոտոռեալիստական վիզուալիզացում: Փորձառու դիզայներները մանրամասն մշակում են նախագիծը՝ աշխատելով ջրամատակարարման, էլեկտրականության, օդափոխության և այլ կոմունիկացիաների գծով մասնագետների հետ. այսկերպ մշակված լուծումները լիովին հաշվի են առնում շահագործման իրական հնարավորությունները և կարող են իրականացվել հաստատված նախնական պլանին համապատասխան:

Նախագծի կոմպլեկտացիան, որն իրականացվում է ստուդիայի մասնագետների կողմից, ներառում է բաղադրիչների ամբողջական ընտրություն՝ կահույք, լուսավորություն, սանտեխնիկական պարագաներ, կենցաղային տեխնիկա, տեքստիլ և այլն: Օգտագործված նյութերը, գործվածքների հյուսվածքները, ծածկերի երանգները և դրանց համադրությունները՝ կոմպլեկտացիայի ծրագիրը ներառում է հարյուրավոր մանրամասներ, որոնք անհնար է հիշել ինքնուրույն կամ ընտրել ինտուիտիվ կերպով: Բոլոր մանրամասների ընտրության փուլում հաշվի են առնվում դրանց օգտագործման և փոխազդեցության առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծվում են այլընտրանքային տարբերակների ցանկեր, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս օպտիմալացնել նախագծի ընդհանուր բյուջեն:

Մեր ստուդիայի հեղինակային հսկողության ծրագիրը ներառում է նախագծի իրականացման ընթացքում աջակցություն՝ վերջնական արդյունքի որակի ապահովում, մշակված լուծման մեջ ներառված բոլոր նորմերին և պահանջներին համապատասխանություն։ Հեղինակային վերահսկողությունը թույլ է տալիս պաշտպանել նախագիծը կառուցապատողների սխալներից, ժամկետների խախտումից և բյուջեն գերազանցելուց, և, որ ամենակարևորն է, ապահովում է դրա իրականացումը ի սկզբանե նախատեսված ձևով: Ստուդիայի մասնագետները, հասկանալով նախագծում օգտագործվող բոլոր բաղադրիչների փոխազդեցության օրինաչափությունն ու տրամաբանությունը, ոչ միայն վերահսկում են կառույցի շինարարության ու հարդարման ընթացքը, այլև  կապալառուներին ցուցաբերում են համապարփակ աջակցություն շնորհիվ իրենց փորձի և ցանկալի արդյունքի հստակ տեսլականի։

Վերջին նախագծերը.