Կոլեկցիոների տունը
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2020
Մակերեսը՝ 980մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական նախագիծ;
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Կոլեկցիոների տունը
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2020
Մակերեսը՝ 980մ2
Ինտերիերի այս նախագիծը մեր ստուդիայի կողմից նախորդ տարի մշակված առանձնատան ճարտարապետական նախագծի շարունակությունն է․
https://sevenviews.com/проекты/частный-дом-в-новой-москве/.
Հաշվի առնելով այն փաստը, որ տան սեփականատերը հնաոճ կենցաղային և արվեստի իրերի կոլեկցիոներ է, ինտերիերը ձևավորվել է ժամանակակից ոճով՝ էկլեկտիկ տարրերով, ինչը թույլ է տալիս ներդաշնակ կերպով ինտեգրել տարբեր երկրների և դարաշրջանների ցուցանմուշները:
Բնակելի տարածքի կազմակերպման հիմնական հայեցակարգը հիմնված էր առավելագույն անձնական հարմարավետության և ֆունկցիոնալության համադրման վրա:
980մ2 ընդհանուր մակերեսով բնակելի շինությունն ունի երկու վերգետնյա հարկ և նկուղ։
Տան երկրորդ հարկում անձնական օգտագործման գոտին է՝ առանձնացված գլխավոր ննջասենյակով, ծածկված տերասայով, սանհանգույցով և հանդերձասենյակով, ինչպես նաև երկու լրացուցիչ ընդարձակ ննջասենյակներ՝ ընդհանուր սանհանգույցով։
Տան ստորին հարկը բաժանված է երկու մասի՝ տեխնիկական և օժանդակ տարածքներ (ներառյալ՝ լվացքատուն, օդափոխման խցիկ, իրերի սեզոնային պահեստավորման սենյակներ) և անձնական ու հյուրերի համար նախատեսված սենյակներ, ներառյալ մեծ սրահը, ցուցասրահն ու մարզասրահը։
Առաջին հարկ
Անմիջապես տան մուտքի հատվածում երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակն է՝ բաժանված բնակելի շենքի հիմնական տարածքից։ Հաջորդիվ նախասրահն է՝ ներկառուցված զգեստապահարանով, մեծ հայելիով, դեկորատիվ նստարանով։ Այս ամենը գերազանց համադրվում է բաց գույնի պատերի հետ։ Նախասրահից մինչև խոհանոց հատակը պատված է կերամոգրանիտով։ Խոհանոցում փայտյա կահույք կա՝ ապակյա դետալներով, հագեցած ներկառուցված տեխնիկայով, խոհանոցային կղզյակ, սեղան չորս անձի համար, հեռուստացույց։ Ճաշասենյակի հատվածում կա մեծ փայտյա ճաշասեղան, որը վիզուալ գոտիավորում է սենյակը։ Ցուցանմուշների համար նախատեսված ցուցափեղկը տեղադրված է կաշվից պատրաստված բազմոցի ու սուրճի սեղանի առջև։ Բուխարիի առջև երկու բազկաթոռ և առանձին պահարան-բար կա։ Թեյի սենյակը նախագծված է զուսպ չինական ոճով՝ հնաոճ կահույքով և արվեստի առարկաներով տան տիրոջ հավաքածուից։ Աշխատասենյակը հագեցած է մեծ գրասեղանով, հարմարավետ աթոռով, գրքերի և ցուցանմուշների դարակաշարով, ներկառուցված կահույքով, հարմարավետ բազկաթոռներով և սուրճի սեղանով։ Հյուրերի ննջասենյակը, որի մուտքը գտնվում է աշխատասենյակի դիմաց, ունի ներկառուցված զգեստապահարան, երկտեղանոց մահճակալ՝ կից պահարաններով, հարմարավետ բազկաթոռ՝ սուրճի սեղանով։ Այստեղ է նաև հյուրերի սանհանգույցը։
Երկրորդ հարկ
Արևելյան մասում է գլխավոր ննջասենյակը՝ կից ներկառուցված պահարաններով հանդերձասենյակով, ինչպես նաև անհատական սանհանգույցով և դեպի տերասա առանձին մուտքով։ Աջ կողմում տեղակայված է զգեստապահարան և սանհանգույց։ Արևմտյան մասը բաժանված է երկու ննջասենյակի, որոնցից յուրաքանչյուրն ունի երկտեղանոց մահճակալ՝ կից սեղաններով, ներկառուցված զգեստապահարան և կոմոդ, բազկաթոռներ։ Այստեղ նաև ընդհանուր սանհանգույցն է։
Նկուղային հարկ
Նկուղի կենտրոնում հյուրերի տարածքն է՝ ասիական արվեստի նմուշներով ձևավորված։ Ընդարձակ սրահում տեղակայված են տարբեր դարաշրջանների քանդակներ, ծաղկամաններ, գորգեր և նկարներ, ինչպես նաև թեյի հազվագյուտ տեսակների հավաքածու։ Սրահում են տեղադրված հնաոճ չինական բազկաթոռներն ու թեյի սեղանը։
Կենտրոնական մասում փափուկ գոտի է, որը բաղկացած է հանդիպակաց երկու բազմոցներից և սուրճի սեղանից։ Նախասրահի աջ կողմում է բոլոր սարքավորումներով հագեցած մարզասրահը, որն ունի կոմոդ՝ ներկառուցված մինի սառնարանով, հեռուստացույց և աուդիո-համակարգ։ Նկուղային հարկում են բոլոր տեխնիկական սենյակները, օդափոխման խցիկը և լվացքատունը։

Առաջին հարկում տեղակայված է երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, գլխավոր մուտքն ու նախասրահը։ Նույն հարկում է գտնվում խոհանոցը, ինչպես նաև հյուրերի համար նախատեսված տարածքները՝ ննջարանով ու սանհանգույցով, և աշխատասենյակը։

Նախասրահ

Նախասրահ

Միջանցք

Նախասրահ - միջանցք

Խոհանոց

Խոհանոց

Խոհանոց - տեսքը դեպի արհեստական լճակ և բաց բուխարի

Տեսք դեպի ճաշասենյակ

Ճաշասենյակ

Ճաշասենյակ - տեսք դեպի խոհանոց

Հյուրասենյակի ընդհանուր տեսքը

Հյուրասենյակը բուխարիով

Բուխարի

Թեյարան

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Աշխատսենյակ

Սանհանգույց հյուրերի համար

Սանհանգույց հյուրերի համար

Ննջասենյակ հյուրերի համար

Ննջասենյակ հյուրերի համար

Ննջասենյակ հյուրերի համար

Հյուրերի ննջասենյակի նախասրահը

Սանհանգույց հյուրասենյակում

Սանհանգույց հյուրասենյակում

Աստիճանավանդակ դեպի երկրորդ հարկ
Երկրորդ հարկ

Երկրորդ հարկի միջանցքը

Երկրորդ հարկի միջանցքը

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Հանդերձարան և սանհանգույցի դուռը

Հանդերձարան

Գլխավոր ննջասենյակի լոգարանը

Գլխավոր ննջասենյակի լոգարանը

Գլխավոր ննջասենյակի լոգարանը

Գլխավոր ննջասենյակի լոգարանը

Գլխավոր ննջասենյակին կից մասնավոր տերասա

Երկրորդ ննջասենյակ

Երկրորդ ննջասենյակ

Երկրորդ ննջասենյակ

Երրորդ ննջասենյակ

Երրորդ ննջասենյակ

Սանհանգույց երկու ննջասենյակների համար

Սանհանգույց երկու ննջասենյակների համար

Սանհանգույց երկու ննջասենյակների համար
Կիսանկուղային հարկ

Նկուղային հարկի միջանցքը

Նկուղային հարկի նախասրահը

Միջանցք

Միջանցք

Սրահ

Սրահ

Սրահ

Հրազենի և անտիկվար իրերի պահոց

Հրազենի և անտիկվար իրերի պահոց

Մարզասրահ

Մարզասրահ
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
«VIERKANT» – ստուդիա – Կոմպլեկտավորում, մատակարարում և տեղադրում
Վահագն Այվազյան – տեխնիկական մշակում
Վիկտոր Դրոնով – մոդելավորում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա