Առանձնատներ
Ադլերում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Ադլեր
Մշակման տարին՝ 2019
Կառուցապատվող մակերեսը՝ 1600մ2
Առանձնատան մակերսը՝ 178մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական նախագիծ;
‐ Բարեկարգում;
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Առանձնատներ Ադլերում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Ադլեր
Մշակման տարին՝ 2019
Կառուցապատվող մակերեսը՝ 1600մ2
Առանձնատան մակերեսը՝ 178մ2
1600 քմ մակերեսով հողատարածքը գտնվում է Կրասնոպոլյանսկոյե մայրուղու գլխավոր ճանապարհի մոտ, Ադլերի միջազգային օդանավակայանից և քաղաքային լողափից 10 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրից մեքենայով 30 րոպե հեռու։
Բլրի վրա գեղատեսիլ վայրը տերասայի նմանվող դիրքով բաժանված է 4 հավասար տարածքների՝ 395-ից մինչև 405 քմ, նույնանման վիլլաներով՝ յուրաքանչյուրը 178 քմ, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի մոտակա անտառապատ բլուրը, ինչպես նաև տեսարան դեպի արևմուտք՝ ծովի կողմը։
Յուրաքանչյուր հողամաս, չնայած իր փոքր չափերին, ունի անհրաժեշտ ամեն բան մինչև 6 հոգանոց ընտանիքի հարմարավետ կյանքի համար։ Բացի հիմնական տնից, տարածքում կա նաև փոքրիկ բակ՝ երկու ծածկված ավտոկայանատեղով, կանաչապատ տարածք, բաց խարույկի տարածք և նռան ծառով փոքրիկ պատիո, ինչպես նաև սեփական ելք դեպի գետը, որը հոսում է հողամասի երկայնքով՝ փոքրիկ կիրճում։ Ցանկապատը կողքի հողամասի համար հենքային պատ է հանդիսանում, ինչը հնարավորություն է տալիս ներդաշնակ կերպով համադրել այն լանդշաֆտի հետ՝ առանց այն ծանրաբեռնելու, իսկ մեծ քանակությամբ կանաչապատումը (նաև՝ ուղղահայաց), բարձրացնում է հարմարավետության ու առանձնության զգացումը:
Յուրաքանչյուր առանձնատուն ունի երկու վերգետնյա հարկ, ինչպես նաև օգտագործվող տանիք, որի վրա կա բաց տերասա։
Հողատարածքի մուտքի մոտ՝ ավտոկայանատեղերի ու կանաչապատ տարածքի միջև, կա տան ծածկապատ մուտք։ Անցնելով ապակե դռների միջով՝ հայտնվում եք փոքր սրահում, որտեղ կա հանդերձասենյակ, հյուրերի սանհանգույց, ինչպես նաև աստիճան, որը տանում է դեպի երկրորդ հարկ:
Դահլիճից այն կողմ կա հյուրասենյակ՝ բուխարիով, մեծ հարմարավետ բազմոցով և ութ հոգու համար նախատեսված ճաշասեղանով։ Հյուրասենյակի ողջ ճակատային մասն ունի պանորամային պատուհաններ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մոտակա բլուրը։ Բուխարիի աջ կողմում կա ելք դեպի տերասա; այստեղ կան բազմոցներ, բազկաթոռ և ցածր կոկտեյլ-սեղանիկ։
Միջանցքի աջ կողմում կա խոհանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, բար և կլոր սեղան հինգ անձի համար։
Երկրորդ հարկում կա երեք ննջասենյակ և երկու սանհանգույց։ Աստիճաններից ձախ կա ընդհանուր սանհանգույց, ապա մուտքն է դեպի գլխավոր ննջասենյակ՝ մեծ երկտեղանի մահճակալով, հանդերձասենյակով և առանձին սանհանգույցով, ինչպես նաև պատշգամբով, որտեղից տեսարան է բացվում դեպի բլուրն ու առվակը: Ննջասենյակն ունի նաև ցածր կոմոդ իրերի համար, մեծ հեռուստացույց և բազկաթոռ՝ սուրճի սեղանիկով, որը տեղադրված է դեպի պանորամային ապակե պատի հատվածը։
Աջ կողմում գտնվում է երկրորդ ննջասենյակի դուռը․ այստեղ ևս կա մեծ երկտեղանի մահճակալ, ցածր կոմոդ, հեռուստացույց և մեծ ներկառուցված պահարան։ Երկրորդ ննջասենյակի պատը ևս ամբողջությամբ ապակուց է ու նայում է դեպի մոտակա բլուրը:
Մանկական ննջասենյակում կա երկհարկանի մահճակալ, զգեստապահարան, ինչպես նաև գրասեղան և խաղային հատված։ Մանկական սենյակի պատուհանները նայում են դեպի գլխավոր փողոցը և այդ իսկ պատճառով պատված են փայտե փեղկով՝ թեք թիթեղներով, ինչը թույլ է տալիս, որ արևի շողերը ներս ընկնեն` միաժամանակ թաքցնելով դեպի մանկական սենյակ տեսարանը դրսի կողմից:
Աստիճաններով վերև բարձրանալով՝ հայտնվում ենք օգտագործվող տանիքի վրա։ Մուտքի դիմաց կա բաց տերասա՝ փափուկ գոտիով, բարով և լվացարանով։ Մուտքի աջ կողմում կա արևային լոգանք ընդունելու առանձին տարածք՝ երկու պառկաթոռով։ Վերջին հարկից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բլուրն ու գետակը և դեպի ծովը՝ արևմուտքի կողմ, ինչը հրաշալի հնարավորություն կտա երեկոյան դիտելու մայրամուտը։
Առանձնատան բոլոր պատշգամբներում և տերասաներում կան մեծ թվով ծաղկամաններ՝ բնական կանաչապատման առարկաներով։

Վիլլաները մշակված են ժամանակակից ոճով. ֆունկցիոնալ դիզայն՝ բնական քարի, փայտե և մետաղական տարրերի համադրությամբ։ Շենքերի ճարտարապետությունն ու դիրքը նախագծված են այնպես, որ սահմանափակեն ինչպես վիզուալ շփումը հարևանների հետ, այնպես էլ ամբողջությամբ թաքցնեն ինտերիերը գլխավոր փողոցի կողմից:
Յուրաքանչյուր հողամաս, չնայած իր փոքր չափերին, ունի անհրաժեշտ ամեն բան մինչև 6 հոգանոց ընտանիքի հարմարավետ կյանքի համար։ Բացի հիմնական տնից, տարածքում կա նաև փոքրիկ բակ՝ երկու ծածկված ավտոկայանատեղով, կանաչապատ տարածք, բաց խարույկի տարածք և նռան ծառով փոքրիկ պատիո, ինչպես նաև սեփական ելք դեպի գետը, որը հոսում է հողամասի երկայնքով՝ փոքրիկ կիրճում։ Ցանկապատը կողքի հողամասի համար հենքային պատ է հանդիսանում, ինչը հնարավորություն է տալիս ներդաշնակ կերպով համադրել այն լանդշաֆտի հետ՝ առանց այն ծանրաբեռնելու, իսկ մեծ քանակությամբ կանաչապատումը (նաև՝ ուղղահայաց), բարձրացնում է հարմարավետության ու առանձնության զգացումը:
Յուրաքանչյուր առանձնատուն ունի երկու վերգետնյա հարկ, ինչպես նաև օգտագործվող տանիք, որի վրա կա բաց տերասա։
Հողատարածքի մուտքի մոտ՝ ավտոկայանատեղերի ու կանաչապատ տարածքի միջև, կա տան ծածկապատ մուտք։ Անցնելով ապակե դռների միջով՝ հայտնվում եք փոքր սրահում, որտեղ կա հանդերձասենյակ, հյուրերի սանհանգույց, ինչպես նաև աստիճան, որը տանում է դեպի երկրորդ հարկ:
Դահլիճից այն կողմ կա հյուրասենյակ՝ բուխարիով, մեծ հարմարավետ բազմոցով և ութ հոգու համար նախատեսված ճաշասեղանով։ Հյուրասենյակի ողջ ճակատային մասն ունի պանորամային պատուհաններ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մոտակա բլուրը։ Բուխարիի աջ կողմում կա ելք դեպի տերասա; այստեղ կան բազմոցներ, բազկաթոռ և ցածր կոկտեյլ-սեղանիկ։
Միջանցքի աջ կողմում կա խոհանոց՝ հագեցած բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, բար և կլոր սեղան հինգ անձի համար։
Երկրորդ հարկում կա երեք ննջասենյակ և երկու սանհանգույց։ Աստիճաններից ձախ կա ընդհանուր սանհանգույց, ապա մուտքն է դեպի գլխավոր ննջասենյակ՝ մեծ երկտեղանի մահճակալով, հանդերձասենյակով և առանձին սանհանգույցով, ինչպես նաև պատշգամբով, որտեղից տեսարան է բացվում դեպի բլուրն ու առվակը: Ննջասենյակն ունի նաև ցածր կոմոդ իրերի համար, մեծ հեռուստացույց և բազկաթոռ՝ սուրճի սեղանիկով, որը տեղադրված է դեպի պանորամային ապակե պատի հատվածը։
Աջ կողմում գտնվում է երկրորդ ննջասենյակի դուռը․ այստեղ ևս կա մեծ երկտեղանի մահճակալ, ցածր կոմոդ, հեռուստացույց և մեծ ներկառուցված պահարան։ Երկրորդ ննջասենյակի պատը ևս ամբողջությամբ ապակուց է ու նայում է դեպի մոտակա բլուրը:
Մանկական ննջասենյակում կա երկհարկանի մահճակալ, զգեստապահարան, ինչպես նաև գրասեղան և խաղային հատված։ Մանկական սենյակի պատուհանները նայում են դեպի գլխավոր փողոցը և այդ իսկ պատճառով պատված են փայտե փեղկով՝ թեք թիթեղներով, ինչը թույլ է տալիս, որ արևի շողերը ներս ընկնեն` միաժամանակ թաքցնելով դեպի մանկական սենյակ տեսարանը դրսի կողմից:
Աստիճաններով վերև բարձրանալով՝ հայտնվում ենք օգտագործվող տանիքի վրա։ Մուտքի դիմաց կա բաց տերասա՝ փափուկ գոտիով, բարով և լվացարանով։ Մուտքի աջ կողմում կա արևային լոգանք ընդունելու առանձին տարածք՝ երկու պառկաթոռով։ Վերջին հարկից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բլուրն ու գետակը և դեպի ծովը՝ արևմուտքի կողմ, ինչը հրաշալի հնարավորություն կտա երեկոյան դիտելու մայրամուտը։
Առանձնատան բոլոր պատշգամբներում և տերասաներում կան մեծ թվով ծաղկամաններ՝ բնական կանաչապատման առարկաներով։

Տան տեսքը գլխավոր փողոցի կողմից

Գլխավոր ճակատ

Տան տեսքը և մուտքի դարպասները

Ծածկված ավտոկայանատեղիներ և տան մուտք

Տեսքը դեպի դիմացի այգին

Տերասա

Հետնաբակ և բաց կրակի գոտի

Կողային բակ և նռնենի

Տան տեսքը գետակի կողմից

Տան տեսքը գետակի կողմից

Տան տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից
Ինտերիեր

Տեսքը դեպի բուխարին

Հյուրասենյակ

Ճաշասեղան

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Խոհանոց

Խոհանոց

Խոհանոց

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Հողամասի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Բագրատ Հարությունյան – նախագծի գլխավոր ճարտարապետ
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Վահագն Այվազյան – տեխնիկական նախագծում
Վիկտոր Դրոնով – մոդելավորում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա