Architecture, Design & FFE

Սրճարան «Պանայեխալի» 

Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2013

Մակերեսը՝ 440մ2/ 5 հարկ

Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Կահույքի և ինտերիերի պարագաների դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։

Սրճարան «Պանայեխալի»

Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2013

Մակերեսը՝ 440մ2/ 5 հարկ

Գայանե Բրեյովայի «Պանայեխալի» ռեստորանի հայեցակարգի հիմքում, որը փոխարինեց հայտնի «Նա լեստնիցե» սրճարանը, առաջին իսկապես դինամիկ միջմշակութային գաստրոնոմիկ նախագծի ստեղծման գաղափարն էր՝ պատմություններ, կերպարներ ու աշխարհի տարբեր ծայրերից համեր միավորելու ցանկությունը:

Սկսելով աշխատանքը «Պանայեխալի»-ի ինտերիերի վրա՝ ստուդիան անմիջապես ստեղծեց էկլեկտիկ հարթակ՝ արտացոլելով այս նախագծի շրջանակում միավորված մեծ թվով «ներգաղթածների» մասին հիմնական ուղերձը և համապատասխանելով նոր վայրի ինքնահեգնական ու լավատեսական բնույթին։

Ռեստորանն ունի հինգ հարկ, որտեղ համատեղվում են բազմաթիվ առանձին գոտիներ՝ ձևավորված տարբեր ոճերով, պահպանելով ընդհանուր տրամադրությունն ու փոխանցելով այն զգացողությունը, որ ինտերիերը ստեղծվել է մեծ թվով մարդկանց կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր հետ Մոսկվա է բերել ինչ-որ անձնական բան։ Որոշ տեղերում պատերը պատված են պաստառով, իսկ որոշ տեղերում՝ ներկված մի քանի շերտ յուղաներկով; առաստաղի բարձրությունը և լուսավորությունը տարբեր հարկերում տարբեր են, ընդհանուր աստիճանը՝ մետաղական կառուցվածքով ամբողջ երկայնքով, տարբեր կերպ է ձևավորված յուրաքանչյուր հարկի վրա, սանհանգույցների ծորակներն ու լվացարանները հավաքված են հին խողովակներից ու տաշտերից, իսկ բարը հենված է իրար վրա շարված հին ճամպրուկների վրա։

Վերին հարկի կենտրոնում կա մեծ ներկված սեղան մեծ ընկերական խմբերի համար, ութմետրանոց բազմոց՝ վեց սեղաններով, մեծ սեղան և հին զգեստապահարանի պես ձևավորված սյուն։ Վերին հարկի բարձրացող հատվածում տեղադրված են հարմարավետ նստարաններով սեղաններ, որոնց պատուհաններից բացվում է տեսարան դեպի գլխավոր սրահն ու փողոցը: Միևնույն ժամանակ, վերին հարկի տարածքը թույլ է տալիս այնտեղ անցկացնել միջոցառումներ, ներառյալ՝ համերգներ. սրահում հեշտ է փոքր երաժշտական խումբ տեղավորել:

Ռեստորանի միջին հարկը մշակված է կանաչի մեղմ երանգներով և նախատեսված է առավոտյան սուրճի կարճ ընդմիջումների և գործնական ճաշի համար, իսկ ստորին հարկը միավորում է աղյուսե ներդիրը՝ Դավիթի արձանի հատվածներով, կանաչ հատակի տախտակներն ու բաց գույները. տալիս է թարմ ու պայծառ զգացողություն, թեև գտնվում է առաջին հարկում․ սրահը նախատեսված է երեք խմբի կամ փոքր միջոցառումների համար։

Ճակատային մասը և մուտքի հատվածը նույնպես ստեղծված են էկլեկտիկ ոճով, ինչն առանձնացնում է ռեստորանը փողոցում. մեծ վառ կարմիր մուտքի դուռը կանաչ ջեռուցման մարտկոցի կողքին (որը ձմռանը նպատակային է օգտագործվում ու տաքացնում է ծխելու համար նախատեսված հատվածը մուտքի մոտ), իսկ հովանոցը ֆիրմային փիրուզագույն գույնի է՝ «Պանայեխալի» լոգոտիպով, պատված սպիտակ լամպերով՝ վինտաժ ակումբի ցուցանակների ոճով, և լուսատուփ՝ ֆիրմային նշանով․ հեգնական թալիսման-տատիկ ձեռնափայտով ու ցանց-տոպրակով։

Ճաշասեղան և բար

Վերին հարկ - ընդհանուր տեսք

Անտրեսոլ

Ճաշասեղան՝ աթոռներով

Նստատեղեր - միջին հարկ

Նստատեղեր - միջին հարկ

Ընդհանուր տեսք անտրեսոլից

Անտրեսոլ

Աստիճան

Նստատեղեր - անտրեսոլ

Ճաշասեղան

Բար

Ներքևի հարկ

Ներքևի հարկ

Նախագծի վրա աշխատել են.

Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ռաֆայել Բոստանջյան և Ֆիլիպ Ռեպին – դիզայներ
Վադիմ Տիշչենկո – գրաֆիկ դիզայն
Ալեքսեյ Քավթարաձե – տեխնիկական նախագծում