Architecture, Design & FFE

Առանձնատուն
Մերձմոսկովյան
շրջանում

Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մերձմոսկովյան շրջան
Մշակման տարին՝ 2011
Հողատարածքի մակերեսը՝ 18000մ2
Տան մակերեսը՝ 1650մ2

Կատարված է՝
‐ Ճարտարապետական լուծումներ;
‐ Կոնստրուկտիվ լուծումներ;
‐ Լանդշաֆտային դիզայն

Առանձնատուն Մերձմոսկովյան
շրջանում

Տեղադիրքը՝Ռուսաստան, Մերձմոսկովյան շրջան
Մշակման տարին՝ 2011
Հողատարածքի մակերեսը՝ 18000մ2
Տան մակերեսը՝ 1650մ2

Նախագծի շրջանակում ստուդիայի առջև դրված խնդիրն էր մշակել 1600 քմ ընդհանուր մակերեսով առանձնատան հայեցակարգը, որը նախագծված էր դասական ճարտարապետության ոճով՝ իտալական մոտիվներով, ինչպես նաև 1.8 հա մակերեսով կառուցապատվող հողատարածքի կազմակերպման հայեցակարգը։

Առանձնատունը նախագծվել է՝ ելնելով պատվիրատուի ցանկությունից և հաշվի է առնում տեղանքի առանձնահատկությունները․ հողատարածքը գտնվում է դարավոր սոճիներով անտառային գոտում․ շենքը գտնվում է գրեթե անտառի կենտրոնում, ունի ավտոմեքենաների ու հետիոտի մուտք դեպի տուն, որից այն կողմ խոտածածկույթն է, իսկ շուրջը հարմարեցված է շրջանաձև շարժման համար՝ գլխավոր մուտքի առջև և շենքի միջնամասում գտնվող գլխավոր պատշգամբի դիմաց։ Առանձնատան կենտրոնական մասի ձախ և աջ կողմերում կան մեքենաների համար նախատեսված ավտոտնակներ և տեխնիկական շինություններ։

Ընդհանուր տեսք

Շքամուտք

Ընդհանուր տեսք

Հետնամուտք

Հետնամուտք

Կողային ճակատ

Կողային մուտք

Երկհարկանի առանձնատունն ունի բակ՝ ձմեռային այգով, ծածկված ապակե բրգաձև տանիքով, որը գտնվում է շենքի կենտրոնում։ Առաջին հարկը հյուրասենյակ է, որը միավորում է բուխարու սրահը, հյուրասենյակը, երեսունվեց հոգու համար նախատեսված ճաշասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը՝ գրադարանով և հյուրերի ննջասենյակները, որոնք միմյանց հետ կապված են կամարակապ պատկերասրահներով ու ներքին կանաչապատմամբ: Երկրորդ հարկում կա չորս ննջասենյակ՝ կողային պատշգամբներով, սանհանգույցներով և հանդերձասենյակներով, ինչպես նաև կենտրոնական տեսարանով պատշգամբ։ Առանձնատան նկուղում կա գինու մառան, մարզասրահ, սաունա և բոլոր անհրաժեշտ տեխնիկական սենյակները։

Տարածքի ձևավորումն իրականացվել է դասական եվրոպական զբոսայգու դիզայնի բոլոր կանոնների համաձայն՝ ծառերի և թփերի տնկման սխեմայից մինչև հետիոտնային արահետների համակարգ, որն իրար է միացնում առանձնատունն ու թեյի տաղավարները և մեծ պատշգամբը՝ բացօթյա ընթրիքների համար։

Նախագծի վրա աշխատել են՝ 

Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Արմեն Դանիելյան – ճարտարագետ
Ֆիլիպ Ռեպին – վիզուալիզացիա