«Կինոկվարտալ»
բազմադահլիճ
կինոթատրոն
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2014
Ընդհանուր մակերեսը՝ 800մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Կոնստրուկտիվ լուծումներ;
‐ Կահույքի դիզայն;
‐ Բրենդինգ։
«Կինոկվարտալ» բազմադահլիճ կինոթատրոն
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2014
Ընդհանուր մակերեսը՝ 800մ2
«Կինոկվարտալ» մուլտիպլեքսի ինտերիերի և գոտիավորման հայեցակարգի հիմքում որոշվեց օգտագործել «թաղային» թեմատիկան՝ ունենալով անկախ տարածք, ինչն իր հերթին հնարավորություն տվեց առանձնանալ համալիրում առկա այլ կոմերցիոն տարածքների ոճավորումից։
Հաշվի առնելով «թաղային» գաղափարին բնորոշ քաղաքային թեմատիկան, ինչպես նաև թիրախային խմբի համար գրավիչ ժամանակակից ինտերիերին նմանությունը, որոշվեց որպես ոճը ձևավորող հիմնական բաղադրիչներ ընտրել բետոնը, ապակին, աղյուսը, մետաղը, տերասային տախտակները, բաց կոմունիկացիաները և այլն, ինչպես նաև ինտերիերում առավելագույնս օգտագործել օրիգինալ բետոնե ծածկույթներ, խողովակներ, օդափոխության համակարգի տարրեր և այլն, ինչը մի կողմից հնարավորություն տվեց հնարավորինս ներդաշնակ կերպով ցույց տալ ինտերիերի ընտրված հայեցակարգը, մյուս կողմից՝ զգալիորեն նվազեցրեց կառուցման ծախսերն ու ժամանակը։
Կինոթատրոնի համալիրի ընդհանուր օգտագործման տարածքներում տեղեկատվությունը պատերին նշված է տրաֆարետային կաղապարների միջոցով։ Այսպես, կինոթատրոնի ողջ ներքին լոգիստիկան, նշանները, կինոդահլիճների, բարի, ռեստորանի և այլ տարածքների ցուցանակները ներկով նշված են բետոնե պատերի վրա, ինչը պատերին տարածված «փողոցային» գրաֆիտիների հետ միասին զգալիորեն առանձնացնում է ինտերիերը մրցակիցների շրջանում ու ընդգծում դրա քաղաքային թեմատիկան: Բացի այդ, նման լուծումը օպտիմալ է իրականացման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս լիովին հրաժարվել լրացուցիչ կոնստրուկցիաների կամ տեղեկատվական կրիչների մշակումից և արտադրությունից:
Սրահներից մեկի տեղում գտնվող կինոռեստորանը, որը կրում է համապատասխան անվանումը՝ «Սրահ No 7», ինտերիերում միավորում է երկու հաստատությունների էլեմենտները. հատակը բազմահարկ է՝ ստեղծելով ամֆիթատրոնի էֆեկտ, և ռեստորանն ունի նաև լիարժեք միջնահարկ. յուրաքանչյուր հարկում կան նստատեղեր, որոնք հարմար են բարի վերևում գտնվող էկրանը դիտելու համար. դրանով նախատեսվում է հեռարձակել կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ընթրիքի և ընդմիջման ժամանակ հյուրերի ծախսած միջին ժամանակին համապատասխան ոչ միայն ռեստորանում ժամանցն ավելի հետաքրքիր կդարձնեն, այլև հնարավորություն կտան գործնականում կիրառել ռեստորանի կինեմատոգրաֆիկ հայեցակարգը և լրացուցիչ հանդիսատես ներգրավել դեպի մուլտիպլեքս՝ լինելով նմանը չունեցող նոր և անսպասելի ձևաչափ: Ռեստորանի մուտքը ձևավորված է օրիգինալ կտրվածքներով աղյուսով, ինչը հեշտ իրագործելի լինելով հանդերձ, թույլ տվեց նոր տեսանկյունով ներկայացնել սովորական քաղաքային տեքստուրան։
Հասարակական տարածքներում հատակի հիմնական ծածկույթը ինքնահարթվող-կոմպոզիտային հատակն է՝ իր երկարակեցության և ծախսարդյունավետության շնորհիվ, մինչդեռ մնացած բոլոր հատվածներում օգտագործվում են տարբեր տեսակի ծածկույթներ՝ տրամաբանությանն ու ֆունկցիոնալությանը համապատասխան. օրինակ՝ ջերմություն ու հարմարավետություն ստեղծելու համար սրճարանի տարածքում և կինոբարում օգտագործում է տերասայի տախտակ, իսկ խաղասենյակում օգտագործվում են ռետինե պանելներ: Ի հավելումն հատակի ծածկույթի հայեցակարգի մշակմանը, ստուդիան մշակեց մետաղական ցանցից պատրաստված կախովի առաստաղի կառույցը, որը արտադրվում է չափազանց պարզ, բայց թույլ է տալիս լիովին բավարարել հանրային տարածքների հակահրդեհային անվտանգության պահանջները և լիարժեք համապատասխանում է ընտրված ինտերիերի ոճին:
Ստուդիայի մշակած ինտերիերի հայեցակարգը զգալիորեն տարբերվում է ուղղակի և անուղղակի մրցակիցների լուծումներից և թույլ է տալիս նոր մուլտիպլեքսին որակապես առանձնանալ նրանցից, սակայն, լինելով գրավիչ ու ունենալով ավելացված արժեք թիրախային լսարանի համար, այս տարածքը համատեղում է երկուսը որոշակի տնտեսական առավելություններով՝ զգալիորեն օպտիմալացնելով անհրաժեշտ շինարարական աշխատանքների արժեքն ու ժամկետները շնորհիվ օրիգինալ հարդարման նյութերի և տարածքի բնորոշ տեքստուրաների առավելագույն օգտագործման:

Մտնելով կինոթատրոնի տարածք՝ այցելուները հայտնվում են մեծ դահլիճում՝ զգեստապահարանով և տոմսարկղով, որի հետևում կա կինոբար՝ սրճարանով և խաղերի տարածքով։ Սրճարանի տարածքը կանաչապատ է․ ծառ ծաղկամանի մեջ՝ ձևավորված որպես մետաղական տակառ, կանաչ ֆիտոպատ՝ համադրված պանորամային ապակեպատմամբ, որը զուգահեռներ է առաջացնում այգու կամ ձմեռային պարտեզի հետ և սպասասրահն ավելի հարմարավետ դարձնում այցելուների համար: Խաղերի տարածքը կահավորված ու ձևավորված է մեծ դեղին մետաղյա տարայի տեսքով, իսկ կինոբարը ձևավորված է աղյուսով։ Ողջ մուլտիպլեքսում որպես աղբաման օգտագործվում են ոճավորված ներկված տակառները։
Կինոթատրոնի համալիրի ընդհանուր օգտագործման տարածքներում տեղեկատվությունը պատերին նշված է տրաֆարետային կաղապարների միջոցով։ Այսպես, կինոթատրոնի ողջ ներքին լոգիստիկան, նշանները, կինոդահլիճների, բարի, ռեստորանի և այլ տարածքների ցուցանակները ներկով նշված են բետոնե պատերի վրա, ինչը պատերին տարածված «փողոցային» գրաֆիտիների հետ միասին զգալիորեն առանձնացնում է ինտերիերը մրցակիցների շրջանում ու ընդգծում դրա քաղաքային թեմատիկան: Բացի այդ, նման լուծումը օպտիմալ է իրականացման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս լիովին հրաժարվել լրացուցիչ կոնստրուկցիաների կամ տեղեկատվական կրիչների մշակումից և արտադրությունից:
Սրահներից մեկի տեղում գտնվող կինոռեստորանը, որը կրում է համապատասխան անվանումը՝ «Սրահ No 7», ինտերիերում միավորում է երկու հաստատությունների էլեմենտները. հատակը բազմահարկ է՝ ստեղծելով ամֆիթատրոնի էֆեկտ, և ռեստորանն ունի նաև լիարժեք միջնահարկ. յուրաքանչյուր հարկում կան նստատեղեր, որոնք հարմար են բարի վերևում գտնվող էկրանը դիտելու համար. դրանով նախատեսվում է հեռարձակել կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ընթրիքի և ընդմիջման ժամանակ հյուրերի ծախսած միջին ժամանակին համապատասխան ոչ միայն ռեստորանում ժամանցն ավելի հետաքրքիր կդարձնեն, այլև հնարավորություն կտան գործնականում կիրառել ռեստորանի կինեմատոգրաֆիկ հայեցակարգը և լրացուցիչ հանդիսատես ներգրավել դեպի մուլտիպլեքս՝ լինելով նմանը չունեցող նոր և անսպասելի ձևաչափ: Ռեստորանի մուտքը ձևավորված է օրիգինալ կտրվածքներով աղյուսով, ինչը հեշտ իրագործելի լինելով հանդերձ, թույլ տվեց նոր տեսանկյունով ներկայացնել սովորական քաղաքային տեքստուրան։
Հասարակական տարածքներում հատակի հիմնական ծածկույթը ինքնահարթվող-կոմպոզիտային հատակն է՝ իր երկարակեցության և ծախսարդյունավետության շնորհիվ, մինչդեռ մնացած բոլոր հատվածներում օգտագործվում են տարբեր տեսակի ծածկույթներ՝ տրամաբանությանն ու ֆունկցիոնալությանը համապատասխան. օրինակ՝ ջերմություն ու հարմարավետություն ստեղծելու համար սրճարանի տարածքում և կինոբարում օգտագործում է տերասայի տախտակ, իսկ խաղասենյակում օգտագործվում են ռետինե պանելներ: Ի հավելումն հատակի ծածկույթի հայեցակարգի մշակմանը, ստուդիան մշակեց մետաղական ցանցից պատրաստված կախովի առաստաղի կառույցը, որը արտադրվում է չափազանց պարզ, բայց թույլ է տալիս լիովին բավարարել հանրային տարածքների հակահրդեհային անվտանգության պահանջները և լիարժեք համապատասխանում է ընտրված ինտերիերի ոճին:
Ստուդիայի մշակած ինտերիերի հայեցակարգը զգալիորեն տարբերվում է ուղղակի և անուղղակի մրցակիցների լուծումներից և թույլ է տալիս նոր մուլտիպլեքսին որակապես առանձնանալ նրանցից, սակայն, լինելով գրավիչ ու ունենալով ավելացված արժեք թիրախային լսարանի համար, այս տարածքը համատեղում է երկուսը որոշակի տնտեսական առավելություններով՝ զգալիորեն օպտիմալացնելով անհրաժեշտ շինարարական աշխատանքների արժեքն ու ժամկետները շնորհիվ օրիգինալ հարդարման նյութերի և տարածքի բնորոշ տեքստուրաների առավելագույն օգտագործման:

Նախասրահ - տոմսարկղ

Տոմսարկղ, խաղասրահ

Սրճարան, խաղասրահ

Սրճարան, կինոբար

Նախասրահ, հանդերձարան

Սրճարան

Վիտրաժ - տարհանման ելք

Միջանցք

Միջանցք

Ռեստորան, մուտքային գոտի

Ռեստորան, բար, անտրեսոլ

Ռեստորան, բար, անտրեսոլ

Ռեստորան

Ռեստորան

Ռեստորան

Մուտք կինոթատրոն՝ առևտրի կենտրոնից
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ռաֆայել Բոստանջյան և Ֆիլիպ Ռեպին – դիզայներներ
Վադիմ Տիշչենկո – գրաֆիկ դիզայն
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Ալեքսեյ Քավթարաձե – տեխնիկական նախագծում
Ֆիլիպ Ռեպին – վիզուալիզացիա