Գարեջրատուն
«Գրին Քինգ»
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2017
Մակերեսը՝ 580մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Կահույքի մշակում;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Գարեջրատուն «Գրին Քինգ»
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2017
Մակերեսը՝ 580մ2
Greene King-ը հիմնադրվել է 1799 թվականին և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ գարեջրի գործարաններից մեկը, որն ունի ավելի քան 1900 փաբեր և ռեստորաններ ամբողջ աշխարհում: 2015 թվականին Մոսկվայում առաջին Greene King փաբի գործարկման շրջանակում ստուդիային հանձնարարվեց դրա արտաքին ձևավորումը և ինտերիերի դիզայնի բարելավումը:
Քանի որ Greene King-ը անգլիական փաբ է, որոշվեց դրա ճակատային մասը ձևավորել դասական տարբերակով․ ճակատային հատվածը պատվել է հնեցված փայտի տեսքով դեկորատիվ պանելներով, լրացվել ծաղկամաններով, իսկ տարբերանշանով ու բրենդի տարրերով ցուցանակը ստեղծվել էր անմիջապես փայտի վրա կտրվածքի տեսքով․ այսպես արվում էր առաջին անգլիական փաբերի ժամանակ:
Ռեստորանի ինտերիերի վրա աշխատանքի ընթացքում, որը ներառում էր երկրորդ հարկի և այդտեղ տանող աստիճանի ձևավորումը, որոշվեց հավատարիմ մնալ նույն տրամաբանությանը և վերստեղծել դասական անգլիական փաբի մթնոլորտը. աստիճանը ձևավորվեց անգլիական ինտերիերին բնորոշ դետալներով, պատերին փակցվեցին անգլիական նախշով պաստառներ, իսկ բոլոր պատերից կախվեցին վինտաժային նկարներ և անգլիական թեմաներով լուսանկարներ:
Երկրորդ հարկում գտնվող հանդիսությունների սրահն ուներ մեծ տարածք և բավականին ցածր առաստաղ, ինչը որոշակի անհարմարություն էր առաջացնում, որը որոշվեց վերացնել՝ օգտագործելով լուսավորությամբ կամարակապ առաստաղ, ինչի շնորհիվ հաջողվեց խուսափել սեղմված տարածքի զգացումից ու լուծել հիմնական լուսավորության հարցը։ Դահլիճի պատերը, ինչպես նաև աստիճանը, ձևավորված են փայտե պանելներով, որոնց վրա թեմատիկ նկարներ են կախված։ Հանդիսությունների սրահը բաժանված է երկու գոտու․ սկզբնամասում կա փափուկ տարածք, իսկ երկրորդ մասում հիմնական սրահն է՝ մեծ դեկորատիվ բուխարիով և տարբեր ընկերական խմբերի համար նախատեսված սեղաններով, որոնք հանդիսության դեպքում կարելի է միավորել ու ստանալ մեծ П-աձև սեղան ութսուն հոգու համար։
Ստուդիան նաև մշակել է Գրին Քինգի սիգարի սրահը՝ ամբողջությամբ ձևավորված փայտե պանելներով, ներառյալ պատերն ու առաստաղը: Սրահի կենտրոնում տասը հոգու համար նախատեսված մեծ ճաշասեղանն է, որի երկու կողմերում պատերի երկայնքով տեղադրված է դեկորատիվ բուխարի և բացվող սեղանածածկով մեծ կոմոդ-պահարան սիգարների համար։ Բացի այդ, սրահն ունի փոքր փափուկ տարածք՝ շախմատի սեղանով։
Ռուսաստանում առաջին Greene King փաբի գործարկման շրջանակում մեր գործընկեր «Զելյոնիյ» ստուդիան նաև մշակել է դրա տարբերանշանի նորացված տարբերակն ու ապրանքանշանի ֆիրմային ոճի առարկաների ամբողջական փաթեթը:

Ճակատային հատվածի համար ստուդիան նախատեսել էր ամրացումներ կտորե հովանոցներ տեղադրելու համար․ մշակված լուծման շրջանակում առաջարկվեց ամռանը ճակատային մասի երկայնքով տերասայի տախտակ տեղադրել, կախել հովանոցներ և տեղադրել սեղաններ՝ դրանով իսկ ստեղծելով երեքմետրանոց լայն ամառային պատշգամբ՝ վաթսուն հավելյալ աթոռով։ Ամառային պատշգամբի գոտիավորման ու այն փողոցից մեկուսացնելու նպատակով նախագիծը նախատեսում է կանաչապատում թփերի տեսքով՝ ճակատային մասի ողջ երկարությամբ:
Ռեստորանի ինտերիերի վրա աշխատանքի ընթացքում, որը ներառում էր երկրորդ հարկի և այդտեղ տանող աստիճանի ձևավորումը, որոշվեց հավատարիմ մնալ նույն տրամաբանությանը և վերստեղծել դասական անգլիական փաբի մթնոլորտը. աստիճանը ձևավորվեց անգլիական ինտերիերին բնորոշ դետալներով, պատերին փակցվեցին անգլիական նախշով պաստառներ, իսկ բոլոր պատերից կախվեցին վինտաժային նկարներ և անգլիական թեմաներով լուսանկարներ:
Երկրորդ հարկում գտնվող հանդիսությունների սրահն ուներ մեծ տարածք և բավականին ցածր առաստաղ, ինչը որոշակի անհարմարություն էր առաջացնում, որը որոշվեց վերացնել՝ օգտագործելով լուսավորությամբ կամարակապ առաստաղ, ինչի շնորհիվ հաջողվեց խուսափել սեղմված տարածքի զգացումից ու լուծել հիմնական լուսավորության հարցը։ Դահլիճի պատերը, ինչպես նաև աստիճանը, ձևավորված են փայտե պանելներով, որոնց վրա թեմատիկ նկարներ են կախված։ Հանդիսությունների սրահը բաժանված է երկու գոտու․ սկզբնամասում կա փափուկ տարածք, իսկ երկրորդ մասում հիմնական սրահն է՝ մեծ դեկորատիվ բուխարիով և տարբեր ընկերական խմբերի համար նախատեսված սեղաններով, որոնք հանդիսության դեպքում կարելի է միավորել ու ստանալ մեծ П-աձև սեղան ութսուն հոգու համար։
Ստուդիան նաև մշակել է Գրին Քինգի սիգարի սրահը՝ ամբողջությամբ ձևավորված փայտե պանելներով, ներառյալ պատերն ու առաստաղը: Սրահի կենտրոնում տասը հոգու համար նախատեսված մեծ ճաշասեղանն է, որի երկու կողմերում պատերի երկայնքով տեղադրված է դեկորատիվ բուխարի և բացվող սեղանածածկով մեծ կոմոդ-պահարան սիգարների համար։ Բացի այդ, սրահն ունի փոքր փափուկ տարածք՝ շախմատի սեղանով։
Ռուսաստանում առաջին Greene King փաբի գործարկման շրջանակում մեր գործընկեր «Զելյոնիյ» ստուդիան նաև մշակել է դրա տարբերանշանի նորացված տարբերակն ու ապրանքանշանի ֆիրմային ոճի առարկաների ամբողջական փաթեթը:

Մուտք

Ամառային սրճարան

Ամառային սրճարան - ճակատային հատված

Ռեստորան «Գրին Քինգ»՝ առանց ամառային հատվածի

Նախասրահ - գարեջրի սրահ

Նստատեղեր

Սպասարկման սեղան

Հիմնական սրահ

Հիմնական սրահ

Հիմնական սրահ

Նստատեղեր

Նստատեղեր

Աստիճան

Աստիճան

2-րդ հարկի նախասրահ

2-րդ հարկի նախասրահ

2-րդ հարկի նախասրահ

Սիգարի սրահ

Սիգարի սրահ - փափուկ հատված

Սիգարի սրահ

Սիգարի սրահ

Սիգարի սրահ

Ֆիրմային հյումիդոր
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ռաֆայել Բոստանջյան – դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Վադիմ Տիշչենկո – դիզայներ
Վահագն Այվազյան – տեխնիկական նախագծում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա