Բնակարան Պրեսնյայում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2020
Ընդհանուր մակերեսը՝ 73մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Բնակարան Պրեսնյայում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2020
Ընդհանուր մակերեսը՝ 73մ2
Բնակարանի սեփականատերը զբաղված մարդ է, որն իր ժամանակի զգալի մասն անցկացնում է ճամփորդելով, և ցանկացել է, որ իր 73 քմ բնակարանը ձևավորվի ապարտ-հյուրանոցի ոճով, ինչին ինքն է սովոր։ Բացի այդ, քանի որ ծնողները երբեմն այցելում են սեփականատիրոջը, անհրաժեշտ էր նախատեսել հյուրերի ննջասենյակ, ինչպես նաև բնակարանը միաժամանակ մի քանի հոգու կողմից հարմարավետ օգտագործելու հնարավորություն ստեղծել: Ինտերիերը նախագծված է ժամանակակից մինիմալիստական ոճով՝ տարածքը վիզուալ մեծացնելու հնարավորությամբ։ Բազմաթիվ պատուհանների և բարձր առաստաղի շնորհիվ բնակարանն ինքնին շատ լուսավոր է, և նախագծային լուծումներն իրենց հերթին ընդգծում են այս ազդեցությունը. նախագիծը ներառում է նվազագույն թվով պատեր և միջնապատեր, գրեթե բոլոր դռները պատրաստված են հատակից առաստաղ ձևաչափով, ինչը թույլ է տալիս չեզոքացնել որոշ տեսողական խոչընդոտները բնակարանի ներսում:
Խոհանոցի տարածքը միավորված է հյուրասենյակի հետ ընդհանուր տարածքով և նրանից բաժանված է երեք նստատեղ ունեցող խոհանոցային կղզյակով։ Խոհանոցային կղզյակի հետին մասում կա մեծ սրահ բազմոցով, սուրճի սեղանով, աթոռակով, բուրավետ բուխարիով և հեռուստացույցով, ընդ որում՝ հյուրասենյակը գոտիավորված է՝ հաշվի առնելով պատուհանների տեղակայումը՝ բնական լուսավորությունն առավելագույնս օգտագործելու նպատակով։ Պատուհանագոգերը կարող են օգտագործվել նաև որպես լրացուցիչ նստատեղեր. մենք դրանք լայնացրել ենք ու լրացրել հարմարավետ բարձերով, որպեսզի ցանկության դեպքում հնարավոր լինի ժամանակ անցկացնել անմիջապես պատուհանների մոտ:
Հյուրերի ննջասենյակը հյուրասենյակից բաժանված է ապակե միջնապատով՝ հատակից մինչև առաստաղ լայն կախովի դռնով, որը վիզուալ մեծացնում է սենյակի ընդհանուր մակերեսն ու ցերեկային ժամերին լրացուցիչ լուսավորություն ապահովում: Հյուրերի ննջասենյակն ունի երկտեղանի մահճակալ և անհրաժեշտ փոքրաթիվ կահույք՝ փոքր սեղան, բազկաթոռ և պահարաններ՝ իրերը պահելու համար:
Հյուրասենյակում՝ հյուրերի ննջասենյակի ապակե միջնապատի և բազմոցի միջև, կա դուռ, որը տանում է դեպի գլխավոր ննջասենյակ․ այս հատվածը վիզուալ առանձնացված է բնակարանի մնացած ողջ տարածքից՝ սեփականատիրոջ առանձին ու հարմարավետ տարածքն ապահովելու համար։ Ննջասենյակն ունի մեծ երկտեղանի մահճակալ՝ կից սեղանիկներով, զգեստապահարանով ու կոսմետիկ սեղանով։
Ննջասենյակն ունի իր առանձին սանհանգույցը՝ լվացարանով, զուգարանակոնքով և ցնցուղով։ Բացի այդ, ավելի մեծ հարմարավետության համար ննջասենյակն ունի ձևավորման որոշակի առանձնահատկություններ. սա բնակարանի միակ վայրն է, որտեղ օգտագործվում են ստանդարտ կախովի տեքստիլ վարագույրներ, իսկ պատուհանագոգը հնարավորինս նեղ է՝ տեսողականորեն մեծացնելով ապակեպատման տարածքը և ապահովելով սենյակի լուսավորության ավելի լայն անկյուն:

Մուտքի մոտ կա ընդարձակ միջանցք՝ բազկաթոռով և ներկառուցված մեծ պահարանով։ Մուտքը սահուն կերպով անցնում է լայն միջանցքի, որը ցերեկվա ժամերին ունի ճակատային բնական լուսավորություն՝ դարձնելով այն էլ ավելի պայծառ ու վիզուալ ավելի ընդարձակ: Միջանցքը կապում է մուտքն այն տարածքին, որտեղ տեղակայված են խոհանոցն ու հյուրասենյակը, իսկ դրանց հատման կետում հյուրերի համար նախատեսված սանհանգույցն է՝ ցնցուղով։
Խոհանոցի տարածքը միավորված է հյուրասենյակի հետ ընդհանուր տարածքով և նրանից բաժանված է երեք նստատեղ ունեցող խոհանոցային կղզյակով։ Խոհանոցային կղզյակի հետին մասում կա մեծ սրահ բազմոցով, սուրճի սեղանով, աթոռակով, բուրավետ բուխարիով և հեռուստացույցով, ընդ որում՝ հյուրասենյակը գոտիավորված է՝ հաշվի առնելով պատուհանների տեղակայումը՝ բնական լուսավորությունն առավելագույնս օգտագործելու նպատակով։ Պատուհանագոգերը կարող են օգտագործվել նաև որպես լրացուցիչ նստատեղեր. մենք դրանք լայնացրել ենք ու լրացրել հարմարավետ բարձերով, որպեսզի ցանկության դեպքում հնարավոր լինի ժամանակ անցկացնել անմիջապես պատուհանների մոտ:
Հյուրերի ննջասենյակը հյուրասենյակից բաժանված է ապակե միջնապատով՝ հատակից մինչև առաստաղ լայն կախովի դռնով, որը վիզուալ մեծացնում է սենյակի ընդհանուր մակերեսն ու ցերեկային ժամերին լրացուցիչ լուսավորություն ապահովում: Հյուրերի ննջասենյակն ունի երկտեղանի մահճակալ և անհրաժեշտ փոքրաթիվ կահույք՝ փոքր սեղան, բազկաթոռ և պահարաններ՝ իրերը պահելու համար:
Հյուրասենյակում՝ հյուրերի ննջասենյակի ապակե միջնապատի և բազմոցի միջև, կա դուռ, որը տանում է դեպի գլխավոր ննջասենյակ․ այս հատվածը վիզուալ առանձնացված է բնակարանի մնացած ողջ տարածքից՝ սեփականատիրոջ առանձին ու հարմարավետ տարածքն ապահովելու համար։ Ննջասենյակն ունի մեծ երկտեղանի մահճակալ՝ կից սեղանիկներով, զգեստապահարանով ու կոսմետիկ սեղանով։
Ննջասենյակն ունի իր առանձին սանհանգույցը՝ լվացարանով, զուգարանակոնքով և ցնցուղով։ Բացի այդ, ավելի մեծ հարմարավետության համար ննջասենյակն ունի ձևավորման որոշակի առանձնահատկություններ. սա բնակարանի միակ վայրն է, որտեղ օգտագործվում են ստանդարտ կախովի տեքստիլ վարագույրներ, իսկ պատուհանագոգը հնարավորինս նեղ է՝ տեսողականորեն մեծացնելով ապակեպատման տարածքը և ապահովելով սենյակի լուսավորության ավելի լայն անկյուն:

Նախասրահ

Հյուրասենյակի ընդհանուր տեսքը խոհանոցից

Խոհանոց

Մուտք

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրերի ննջասենյակ

Հյուրերի ննջասենյակ

Հյուրերի ննջասենյակ

Հյուրերի սանհանգույց

Ննջասենյակ

Ննջասենյակ

Ննջասենյակ

Ննջասենյակ

Լոգասենյակ

Լոգասենյակ

Սանհանգույցի մուտքը
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Վահագն Այվազյան – տեխնիկական մշակում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա