Բնակարան
Չարենցի փողոցում
Տեղադիրքը՝ Հայաստան, Երևան
Մշակման տարին՝ 2024
Բնակելի մակերեսը՝ 120մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Բնակարան Չարենցի փողոցում
Տեղադիրքը՝ Հայաստան, Երևան
Մշակման տարին՝ 2024
Բնակելի մակերեսը՝ 120մ2
Այս նախագծի շրջանակում ստուդիան բավականին յուրահատուկ ու հետաքրքիր առաջարկ ստացավ։ Հաճախորդը՝ Մոսկվայում ծնված և մեծացած մի օրիորդ, որը պահպանել էր ընտանեկան կապերը և հաճախ էր այցելում Հայաստան, ցանկացավ, որ իր բնակարանը փոխանցի և մարմնավորի իր մանկության և մեծահասակ կյանքի հաճելի հիշողությունները: Հաճախորդն, ով շատ էր ճանապարհորդել աշխարհով մեկ, ցանկանում էր ինտերիերում ներդնել տարբեր ժամանակաշրջաններում ձեռք բերված իրերը՝ հասնելով «հին բնակարանի» յուրօրինակ էֆեկտի, որը միևնույն ժամանակ կունենար բարձր հարմարավետություն և ժամանակակից հագեցվածություն:
Առաջադրանքն ինքնին ենթադրում էր ինտերիերի էկլեկտիկ լուծումներ, ինչը որոշվեց իրականացնել տարբեր տեսողական ծավալներով, որոնք տպավորիչ հակադրությամբ առանձնանում էին միմյանցից: Օրինակ՝ նախասրահը ընդգծված ժամանակակից է, խոհանոցը՝ ներկառուցված տեխնիկայով, նախագծված է հանգիստ մինիմալիստական ոճով, բայց լրացվում է հակադրվող վիկտորիանական ոճով սալապատված գոտիով։ Ճաշասենյակը ոգեշնչված է 70-ականների ոգով, սուրճի և գրասենյակային գոտին՝ 80-ականների վերջի ոճով, իսկ հյուրասենյակը ներկայացնում է 2000-ականների սկզբի դիզայներական միտումները:
Հյուրասենյակը ձևավորված է 2000-ականների ժամանակակից ոճով, ինչը լրացված է տեքստիլ պաստառներով և հարավային Եվրոպայից բերված իրերով՝ ստեղծելով հանգիստ, բայց դինամիկ մթնոլորտ: Ընդհանուր հանգստությունն ու ոճային ներդաշնակությունն ընդգծում է ավելի պայծառ սանհանգույցը, որը ոգեշնչված է ար-դեկո ոճով՝ խճանկարային հատակով և հակադրվող տարրերով, բայց ընտրված գունային լուծումների շնորհիվ լրացնում է ինտերիերի ընդհանուր էկլեկտիկան:
Բնակարանի անձնական հատվածը ձևավորված է ավելի հանգիստ ոճով: Գլխավոր ննջասենյակը կատարված է նեոկլասիկ ոճով՝ լրացված էթնիկ մոտիվներով՝ ինչպես, օրինակ, մետաքսե եռապատկերով, որը շրջանակված է դասական մոլդինգներով: Լոգասենյակը ավելի չեզոք է, բայց միաժամանակ լիովին ներդաշնակ է բնակարանի և ննջասենյակի ընդհանուր ոճին՝ գունային և տեքստուրային ընտրությունների շնորհիվ: Երկրորդ ննջասենյակը, նախատեսված ծնողների համար, ունի իր առանձին լոգարանը և կատարաված է հանգիստ երանգներով՝ ռետրո ոճի և ժամանակակից մոտեցումների միջև հավասարակշռված:
Այս նախագծի մշակման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել բնակարանի կլիմային և հարմարավետությանը: Ինտերիերը առավելագույնս օգտագործում է բնական լուսավորության հնարավորությունները, ինչպես նաև ունի հյուրասենյակում և երկու ննջասենյակներում պատշգամբներ: Կիրառվել է օդափոխման և հովացման խողովակային համակարգ՝ առանց տեսանելի ներքին բլոկների, ինչը թույլ է տվել պահպանել ոճային ամբողջականությունը՝ առանց զիջելու բնակարանի բարձր հարմարավետությունն ու տեխնիկական հագեցվածությունը:

Խոհանոց և ճաշասենյակ

Ճաշասենյակ - տեսք դեպի նախասրահ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Ճաշասենյակ - տեսք դեպի հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Խոհանոց - տեսք դեպի միջանցք

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակի սանհանգույցը

Գլխավոր ննջասենյակի սանհանգույցը

Երկրորդ ննջասենյակ

Երկրորդ ննջասենյակ

Երկրորդ ննջասենյակ

Երկրորդ ննջասենյակի սանհանգույցը

Երկրորդ ննջասենյակի սանհանգույցը

Երկրորդ ննջասենյակի սանհանգույցը
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար / ինտերիերի դիզայն
Ալեքսանդրա Ռոժկո – ինտերիերի դիզայն / ամբողջական կոմպլեկտավորում
Գրիգոր Պողոսյան – աշխատանքային փաստաթղթավորում
Libera Immaginazione – վիզուալիզացիա