Բնակարան Մոսկվայում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2021
Տան մակերեսը՝ 210մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Բնակարան Մոսկվայում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ : 2021
Տան մակերեսը՝ 210մ2
Այս բնակարանի ինտերիերի հայեցակարգը և դիզայնի լուծումը մշակելիս մենք ձգտել ենք տարածքը հնարավորինս ֆունկցիոնալ և հարմարավետ դարձնել երեքհոգանոց ընտանիքի համար՝ պահպանելով ինտերիերը մինիմալիստական և հարմարավետ՝ ժամանակակից մոդեռն ոճով:
Ընդհանուր 210 քմ մակերեսով բնակարանի ինտերիերը ստեղծված է նուրբ երանգներով. օգտագործված են բնական քարի և փայտե տեքստուրաներ, հավելյալ դեկոր։ Չնայած խամրած երանգներ օգտագործելուն՝ բնակարանը, միևնույն է, լուսավոր է՝ շնորհիվ մեծ պատուհանների և բնական լուսավորման, իսկ երեկոյան տարածքը կերպով բաժանվում է գոտիների ըստ պատվիրատուի ցանկության՝ օգտագործելով լուսավորման մի շարք համակարգեր, որոնք ինտեգրված են նախագծում։
Բնակարանն ունի երկու ննջասենյակ՝ ծնողների և մանկական սենյակ, աշխատասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, երեք սանհանգույց և լվացքատուն։
Բնակարան մտնելիս հայտնվում ենք ընդարձակ միջանցքում՝ մեծ զգեստապահարանով, մինչև հատակ մեծ հայելիով, սեղանով և հարմարավետ նստարանով։ Միջանցքն ու ճաշասենյակը ընդհանուր են․ դրանք բաժանվում են դեկորատիվ միջնապատով (Rmadesio, Իտալիա), որն իր կառուցվածքի և կիսաթափանցիկության շնորհիվ հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով գոտիավորել տարածքները՝ միաժամանակ պահպանելով սենյակի ամբողջականությունը։
Ճաշասենյակում կա ութ հոգու համար նախատեսված մեծ սեղան, որի կողքին կա առանձին ելք դեպի պատշգամբ, իսկ աջ կողմում՝ երկկողմանի բուխարի՝ օդաքարշի իմիտացիայով, պատված մեծ կերամոգրանի սալերով։ Բուխարին վիզուալ բաժանում է ճաշասենյակն ու հյուրասենյակը. հյուրասենյակի կողմում այն նաև ծառայում է հեռուստացույցի տեղադրման համար, իսկ մեջտեղի հատվածում կան բաց գրադարակներ, որոնք վիզուալ թեթևացնում են են դրա կառուցվածքն ու ապահովում հավելյալ ֆունկցիոնալություն:
Հյուրասենյակը վիզուալ առանձնացված տարածք է՝ հանգստի համար նախատեսված բազմաթիվ նստատեղերով՝ բազմոցով, որին կից կա սեղան, ինչպես նաև հարմարավետ բազկաթոռով (Minotti): Փափուկ կահույքը համալրում է մարմարե ծածկով սուրճի սեղանը (Giogetti, Իտալիա), որը տեղադրված է բուխարիի վերևում, հեռուստացույցը և տեխնիկայի պահարանով:
Հյուրասենյակի, սրահի և միջանցքի գոտիները միավորում է բաց և փակ հատվածներով մեծ անկյունային ցուցապահարանն ու ներկառուցված բարը (Lema, Իտալիա):
Ընդարձակ խոհանոցը ճաշասենյակից բաժանված է առաստաղին հասնող միջնապատով, որը շրջանակված է փայտե վահանակներով․ ճաշասենյակի կողմից այն նման է փայտե պանելային պատի, իսկ խոհանոցի կողմից սա ջեռոցի, միկրոալիքային վառարանի, շոգեփի, սրճեփ մեքենայի համար նախատեսված տարած է, որն ունի լրացուցիչ դարակներ ու պահարաններ: Խոհանոցի հատվածում տեղադրված է երկկողմանի կղզյակ և բազմաֆունկցիոնալ կահույք (MK Cucine, Իտալիա), ինչպես նաև պատուհանի մոտ տեղադրված սեղան չորս աթոռներով։
Առանձնացված տարածքը, որը ներառում է գլխավոր ննջասենյակ՝ հանդերձասենյակով և սանհանգույցով, աշխատասենյակ և մանկական սենյակ՝ պատշգամբով և սանհանգույցով, գտնվում է միջանցքից դեպի ձախ կողմում։ Գլխավոր ննջասենյակը հարմարավետության գոտի է սեփականատերերի համար՝ մեծ երկտեղանի մահճակալով (Minotti), հեռուստացույցով, ընդարձակ հանդերձասենյակով, որը հագեցած է ներկառուցված պահարանների համակարգով (Lema, Իտալիա) և ընդարձակ անձնական լոգարասենյակով։ Հանդերձասենյակն առանձնացված է շարժական ապակե միջնապատով (Rimadesio, Իտալիա), իսկ լոգարանի դիմացի հատվածը բաժանված է ապակե դռնով, որը վիզուալ խոչընդոտներ չի ստեղծում գլխավոր ննջասենյակի ամբողջական տարածքի մեջ։
Սանհանգույցն ունի երկու ավազանով լվացարան, առանձին կոմպոզիտային լոգարան, ցնցուղ և զուգարանակոնք, իսկ լոգարսենյակի մուտքի դիմաց՝ ապակե դռնից այն կողմ, կա լրացուցիչ պահարան՝ լոգանքի պարագաների համար։
Աշխատասենյակում կա դիզայներական գրասեղան (Cassina, Իտալիա) և ներկառուցված դարակներ, ինչպես նաև ծալովի անկյունային բազմոց և անձնական իրերի համար նախատեսված զգեստապահարան. անհրաժեշտության դեպքում աշխատասենյակը կարող է օգտագործվել որպես հյուրասենյակ՝ լիարժեք երկտեղանի մահճակալի վերածելով բացվող բազմոցը։
Մանկական սենյակում կա երկտեղանի մահճակալ՝ կից սեղանիկներով և աթոռակով, զգեստապահարան, աշխատատեղ և փափուկ գոտի. մանկական սենյակը շատ ֆունկցիոնալ է ու մանրամասն մտածված՝ մեծ քանակությամբ իրեր և խաղալիքներ պահելու տեսանկյունից։
Մանկական սենյակի և աշխատասենյակի կողքին կա առանձին սանհանգույց՝ ցնցուղախցիկով, իսկ հյուրերի համար նախատեսված սանհանգույցը գտնվում է միջանցքի և խոհանոցի միջև․ այստեղ տեղակայված է նաև լվացքատունը՝ հեռացված ննջասենյակների հատվածից։
Նախագծի շրջանակում ընտրեցինք նաև արվեստի իրեր և այլ դեկորատիվ առարկաներ, որոնք ներդաշնակ կերպով լրացնում էին բնակարանի ինտերիերը. արդյունքում հաճախորդը ստացավ ոճային և ֆունկցիոնալ տարածք, որի չափերը կատարյալ են մեկ կամ երկու երեխա ունեցող ընտանիքի համար․ բոլոր սենյակներն ու տարածքները ընդարձակ են՝ ճիշտ այն չափի, որն անհրաժեշտ է իրապես հարմարավետ կյանքի համար:

Հյուրասենյակ բուխարիով

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Հյուրասենյակ

Ճաշասենյակ

Ճաշասենյակ

Ճաշասենյակ

Ճաշասենյակ. տեսք դեպի հյուրասենյակ

Ճաշասենյակ

Ճաշասենյակ. տեսք դեպի խոհանոց

Խոհանոց

Խոհանոց

Խոհանոց

Ճաշասենյակ. տեսք դեպի նախասրահ

Նախասրահ

Նախասրահ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Աշխատասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Գլխավոր ննջասենյակ

Հանդերձարան

Գլխավոր ննջասենյակ - սանհանգույց

Գլխավոր ննջասենյակ - լոգարան

Գլխավոր ննջասենյակ - լոգարան

Գլխավոր ննջասենյակ - լոգարան

Մանկական սենյակ

Մանկական սենյակ

Մանկական սենյակ

Մանկական սենյակ

Մանկական սենյակի սանհանգույցը

Մանկական սենյակի սանհանգույցը

Մանկական սենյակի սանհանգույցը
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո և Դարիա Նիկոնովա – կոմպլեկտավորում
«VIERKANT» – ստուդիա – Կոմպլեկտավորում, մատակարարում և տեղադրում
Վահագն Այվազյան – տեխնիկական մշակում
Վիկտոր Դրոնով – մոդելավորում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա