BOON II հյուրանոց
– ինտերիեր
Տեղադիրքը՝ Հայաստան, Դիլիջան
Մշակման տարին՝ 2025
Հյուրանոցի մակերեսը՝ 1480մ2
Մեկհարկանի տան մակերեսը՝ 71մ2
Երկհարկանի տան մակերեսը՝ 124.5մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական նախագիծ;
‐ Բարեկարգում;
‐ Ինտերիերի դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
BOON II հյուրանոց – ինտերիեր
Տեղադիրքը՝ Հայաստան, Դիլիջան
Մշակման տարին՝ 2025
Հյուրանոցի մակերեսը՝ 1480մ2
Մեկհարկանի տան մակերեսը՝ 71մ2
Երկհարկանի տան մակերեսը՝ 124.5մ2
BOON II հյուրանոցի նախագծի իրականացման ընթացքում (https://sevenviews.com/проекты/отель-boon2/) մեր ստուդիան մշակել է ինտերիեր դիզայնի և ամբողջական կոմպլեկտավորման հայեցակարգ համալիրի բոլոր կառույցների համար, որոնք գտնվում են Դիլիջան քաղաքի Խորհուրդների և Մյասնիկյան փողոցների միջև՝ սարի լանջին: Համալիրը բաղկացած է տասը առանձնատնից, ընդունարանից և այլ անհրաժեշտ վարչական-տեխնիկական նշանակության կառույցներից:
Համալիրը կառուցված է ժամանակակից հյուսիսեվրոպական ճարտարապետական ոճով, իսկ արտաքին ձևավորման հիմնական տեքստուրաներն են քարե շարվածքը, փայտը և մետաղը, որոնք համադրված են պանորամային ապակեպատմամբ։ Ինտերիերի հայեցակարգի մշակման ընթացքում մենք, մի կողմից, ձգտել ենք ապահովել արտաքին և ներքին ձևերի ներդաշնակ համադրություն՝ միաժամանակ դարձնելով ինտերիերը ավելի հանգիստ և հարմարավետ՝ հյուրերի համար ապահովելով անհրաժեշտ ամեն բան երկարատև բնակության հարմարության և բարեկեցության համար։
10 բնակելի տներից 7-ը մեկհարկանի են և նախատեսված են փոքր ընտանիքի՝ երկու մեծահասակի և մեկ երեխայի կամ պատանու համար։ Դրանք կազմված են ընդարձակ հյուրասենյակից, որը համակցված է խոհանոցի հետ և ունի ուղիղ ելք դեպի տերասա՝ սեփական BBQ գոտիով, մեծ ննջասենյակից և սանհանգույցից: Յուրաքանչյուր տան ներքին ձևավորումը տրոպիկական տան և լեռնային շալեի ոճերի յուրահատուկ համադրություն է։ Առաստաղը պատրաստված է փայտե գերաններից ու ծածկույթից, որոնք կատարում են բնական կառուցվածքային գործառույթ և չունեն դեկորատիվ նշանակություն։ Ինտերիերը լրացված է մեծ քանակությամբ փայտով և բաց գույներով, որոնք չեն շեղում ուշադրությունն ու ճիշտ են համադրվում պանորամային ապակեպատման հետ՝ առանձնահատուկ ընդգծելով տեսարանը դեպի լեռներ և կենդանի բնություն։
Տան մուտքի մոտ գտնվում է ընդարձակ նախասրահ՝ մեծ ներկառուցված պահարանով, որը նախատեսված է իրերի պահման համար և ունի դրա մեջ ինտեգրված նստարան։ Մուտքի դռան կողքին տեղակայված է տեխնիկական սենյակ՝ ջեռուցման կաթսայով, կոմունիկացիոն հանգույցներով և մաքրման պարագաներով։ Նախասրահից հյուրերը անցնում են ընդարձակ հյուրասենյակ, որը համակցված է ճաշասենյակի և խոհանոցի գոտու հետ։ Միևնույն ժամանակ, հյուրասենյակի բազմոցը բացվող է և, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն է տալիս տեղավորել երկու երեխա կամ մեկ մեծահասակ։ Ննջասենյակում կա երկտեղանոց մահճակալ և մեծ պահարան, ինչպես նաև ուղիղ ելք դեպի BBQ գոտիով տերասա։
Լիարժեք սանհանգույցը համակցված է ընդարձակ լոգախցիկի հետ և ստեղծված է ընդհանուր ինտերիերի ոճով՝ համադրելով փայտի և կերամոգրանիտի հյուսվածքները։ Այն հագեցած է հյուրերի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Միահարկ տան հիմնական տերասան, որը համակցված է BBQ գոտու հետ, նախատեսված է չորս հոգուց բաղկացած խմբի հարմարավետ հանգստի համար։ Տերասայի վրա կա սեղան, փոքրիկ բազմոց և բազկաթոռներ։ BBQ գոտին համալրված է մանղալով՝ գրիլից մինչև ապխտման հնարավորություներով, ինչպես նաև ուտեստների պատրաստման համար նախատեսված առանձին սեղանով։
Երկհարկանի երեք տները ստեղծված են միահարկ տների հետ միացյալ ոճով, սակայն նախատեսված են ավելի մեծ խմբերի համար՝ չորս մեծահասակ և երկու երեխա կամ դեռահաս։ Մեծ տան առաջին հարկում գտնվում է ընդարձակ նախասրահը՝ վերնահագուստի համար նախատեսված պահարանով, ներկառուցված կոնսոլով և մեծ փափուկ աթոռակով, հյուրերի համար նախատեսված սանհանգույցով, որն ունի լիարժեք լոգախցիկ, հյուրասենյակով, խոհանոցով և 6 անձի համար նախատեսված ճաշասրահով։ Հյուրասենյակի բազմոցը, ինչպես միահարկ տների դեպքում, բացվող է և թույլ է տալիս լրացուցիչ տեղավորել մեկ մեծահասակի կամ երկու երեխայի։
Տան երկրորդ հարկում տեղակայված է երկու ննջասենյակ. գլխավոր ննջասենյակը՝ մեծ մահճակալով, դիմահարդարման սեղանիկով, առանձին հանդերձարանով և ելքով դեպի պատշգամբ, ինչպես նաև երկրորդ ննջասենյակը՝ համեմատաբար ավելի փոքր երկտեղանոց մահճակալով, իր զգեստապահարանով և ելքով դեպի պատշգամբ։ Ննջասենյակներից բացի, երկրորդ հարկում գտնվում է ընդհանուր սանհանգույց՝ մեծ լոգախցիկով, որն ունի բնական լուսավորություն։
Երկհարկանի տան BBQ գոտին միացված է մուտքի տերասայի հատվածին և նախատեսված է 6-8 անձից բաղկացած մեծ խմբի հարմարավետ ժամանցի համար: Այն համալրված է բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ լիարժեք BBQ-սարքավորմամբ, որը ունի գրիլի և ապխտման բոլոր հնարավորությունները, պատրաստման սեղանով, ինչպես նաև մեծ սեղանով, բազմոցով և բազկաթոռներով։
Անկախ նրանից, թե հյուրանոցի որ տանն են կանգ առել հյուրերը, նրանք կարող են ընտրել անձնական խոհարարի ծառայությունը, որը կպատրաստի մենյուից ուտեստները հենց իրենց անձնական BBQ գոտում։ Բացի այդ, համալիրը տրամադրում է սեփական լիարժեք խոհանոց, որի ուտեստները նույնպես հնարավոր է պատվիրել և մատուցել տան ներսում։

Ընդունարան

Ընդունարան
Երկհարականի տուն

Երկհարկանի տուն - Նախասրահ

Երկհարկանի տուն - Հյուրասենյակ

Երկհարկանի տուն - Հյուրասենյակ

Երկհարկանի տուն - Խոհանոց

Երկհարկանի տուն - Խոհանոց

Երկհարկանի տուն - Հյուրասենյակ

Երկհարկանի տուն - Տերասա

Երկհարկանի տուն - Տերասա

Երկհարկանի տուն - Հյուրերի սանհանգույց
Երկրորդ հարկ

Երկհարկանի տուն - Երկրորդ հարկի նախասրահ

Երկհարկանի տուն - Գլխավոր ննջասենյակ

Երկհարկանի տուն - Գլխավոր ննջասենյակ

Երկհարկանի տուն - Գլխավոր ննջասենյակ

Երկհարկանի տուն - Երկրորդ ննջասենյակ

Երկհարկանի տուն - Երկրորդ ննջասենյակ

Երկհարկանի տուն - Սանհանգույց

Երկհարկանի տուն - Սանհանգույց
Մեկհարկանի տուն

Մեկհարկանի տուն - Նախասրահ

Մեկհարկանի տուն - Նախասրահ

Մեկհարկանի տուն - Հյուրասենյակ

Մեկհարկանի տուն - Խոհանոց

Մեկհարկանի տուն - Հյուրասենյակ

Մեկհարկանի տուն - Հյուրասենյակ

Մեկհարկանի տուն - Տերասա

Մեկհարկանի տուն - Տերասա

Մեկհարկանի տուն - Ննջասենյակ

Մեկհարկանի տուն - Ննջասենյակ

Մեկհարկանի տուն - Ննջասենյակ

Մեկհարկանի տուն - Սանհանգույց

Մեկհարկանի տուն - Տերասա
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար / ինտերիերի դիզայն
Ալեքսանդրա Ռոժկո – ինտերիերի դիզայն / ամբողջական կոմպլեկտավորում
Գրիգոր Պողոսյան – աշխատանքային նյութերի մշակում
Libera Immaginazione – վիզուալիզացիա