Բնակարանային համալիր
Սև ծովի ափին (մաս 2)
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Կրասնոդարի շրջան
Մշակման տարին՝ 2022
Հողատարածքի մակերեսը՝ 3,6 հեկտար
Մշակված է.
‐ Ճարտարապետական նախագիծ;
‐ Լանդշաֆտային դիզայն;
‐ Բարեկարգում;
‐ Ճարտարապետական լուսավորություն;
‐ Ամբողջական կոմպլետավորում։
Բնակարանային համալիր Սև ծովի ափին (մաս 2)
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Կրասնոդարի շրջան
Մշակման տարին՝ 2022
Հողատարածքի մակերեսը՝ 3,6 հեկտար
Այս նախագիծն իրականացրել ենք Սև ծովում բազմաբնակարան համալիրի կառուցման երկրորդ փուլի շրջանակում, որում նախկինում արդեն ներգրավված էր ստուդիան: Մենք ծանոթացանք այս նախագծին, երբ այն արդեն կառուցման փուլում էր, բայց կարիք ուներ սկզբնական նախագծի վրա շտկումների և բարելավումների իրականացման: Հաջողությամբ լուծելով այս խնդիրները՝ պատվիրատուն մեզ ներգրավեց համալիրի տարածքի բարեկարգման և բնակիչների համար ընդհանուր տարածքների ստեղծման աշխատանքների փուլում։
Ծրագրի շրջանակում առաջադրված խնդիրների լուծման առանձնահատկությունն այն էր, որ տարածքը, որի վրա գտնվում է բազմաբնակարանային համալիրը, ունի բարդ տեղանք՝ բարձրության մեծ տարբերություններով: Բարեկարգման տարրերը պլանավորելիս մենք ոչ միայն հնարավորություն ենք փնտրել տեղավորելու բոլոր անհրաժեշտ հարմարությունները, այլև ձգտել ենք օգտագործել տարածքի հնարավորությունները որպես լրացուցիչ առավելություն՝ բազմահարկ կառուցվածքը ֆունկցիոնալ և բնակիչների համար հարմարավետ դարձնելու, ինչպես նաև տարածքի գոտիավորման արդյունավետությունը բարձրացնելու համար։
Մեր մշակած առաջին տարրը մեծ լողավազանն էր, որը միավորում էր երեք տարբեր մակարդակ ունեցող լողավազան՝ 1000 քմ ընդհանուր մակերեսով: Դրանցից ամենամեծը նախատեսված է մեծահասակների համար և կապված է հանգստի գոտու հետ, որն իր մեջ ներառում է տարածքներ տարբեր տեսակի պառկաթոռներով, ջրային բար և հիդրոմասաժի գոտի։ Մյուս երկու լողավազանները, որոնք նախատեսված են երեխաների և դեռահասների համար, հագեցած են ջրային սահուղիներով ու մանկական պառկաթոռներով․ այս լողավազանները գտնվում են միմյանց կողքին և սահուն կերպով անցնում են միմյանց մեջ, և, որ ամենակարևորն է, դրանք տեղակայված են մեծ լողավազանից ներքև և ամբողջությամբ են տեսանելի են մեծահասակների համար նախատեսված տարածքից: Դրա շնորհիվ մենք կարողացանք իրականացնել երեխաների և մեծահասակների առանձին հանգստի հայեցակարգը. երեխաներն ու մեծերը ֆիզիկապես բաժանված են՝ պահպանելով ծնողների մշտական հսկողության տակ գտնվելու հնարավորությունը:
Լողավազանների տարածքում կա եռահարկ շենք, որում տեղակայված են բնակիչների համար անհրաժեշտ բոլոր օժանդակ տարածքները. առաջին հարկում կան մանկական հանդերձարաններ և բուժկետ, երկրորդում՝ սրճարան՝ խմիչքներով և թեթև խորտիկներով, մեծահասակների համար նախատեսված հանդերձարաններ և մերսման սենյակներ, երրորդում՝ կոկտեյլ-բար և մանկական խաղային գոտի։ Այսպես, մեծահասակները միշտ հնարավորություն կունենան ձեռք բերելու խմիչքներ, թեթև նախուտեստներ կամ պարզապես կտրվել միջավայրից ու հանգստանալ՝ թողելով երեխային լողավազանում առանց հսկողության կամ նրան թողնելով նույն հարկի խաղասենյակում:
Հաջորդ ընդարձակ ընդհանուր տարածքն էր մարզահրապարակը՝ մարզումների և ակտիվ հանգստի համար նախատեսված տարածքով: Այն լուծումը, որը թույլ տվեց մեզ օրգանական կերպով ինտեգրել փողոցային սպորտը բնակարանային համալիրի լանդշաֆտում, մարզասարքերն ու My Beast Sport իտալական սպորտային սարքավորումներն էին, որը ֆունկցիոնալ արվեստի իսկական ստեղծագործությունն է:
Սպորտային գոտում տեղակայված ֆունկցիոնալ wellness-քանդակը՝ վեցթերթիկանի ծառի տեսքով, տարբեր մարզասարքերը և այլ սարքավորումների լայն ընտրանին հնարավորություն են տալիս ոչ միայն մաքուր օդին սպորտով զբաղվելու, այլև ստանալու առավելագույն հաճույք մարզումներից և արդյունքի հասնել՝ անկախ մարզավիճակից: Բացի այդ, սպորտային գոտում տարածքը հատուկ տեղակայվել է լողավազանի կողքին, որպեսզի բնակիչները կարողանան համատեղել ցամաքային և ջրային մարզումները, կամ պարզապես հնարավորություն ունենան հանգստանալ ուժային մարզումներից հետո լողավազանում, հիդրոմասաժի տարածքում կամ այցելել լողավազանի տարածքում գտնվող մերսման սենյակ։
Մարզման տարածքի կողքին տեղակայել ենք ունիվերսալ մարզահրապարակ թիմային խաղերի համար, իսկ մարզահրապարակի կողքին պուլպուլակ ենք տեղադրել (նմանատիպ պուլպուլակներ են տեղադրված համալիրի տարբեր վայրերում, հատկապես բարերից և խանութներից հեռու՝ սպորտով զբաղվելու, քայլելու, հեծանիվ վարելու և պարզապես հանգստանալու ժամանակ լրացուցիչ հարմարավետություն ապահովելու նպատակով):
Մենք նաև մշակել ենք բացօթյա խաղահրապարակներ տարբեր տարիքի երեխաների համար. լրացուցիչ անվտանգություն և ավելի բազմազան խաղեր ապահովելու համար խաղահրապարակները բաժանված են երկու անկախ գոտիների՝ փոքր և մեծ տարիքային խմբերի համար: Բացի այդ՝ երեխաների և դեռահասների համար կազմակերպվել է պարանայգու տարրերով մագլցման պատի տարածք, որը գտնվում է ամառային կինոթատրոնի հարևանությամբ։
Բացօթյա ամառային կինոթատրոնը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել մաքուր օդին, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է օգտագործվել նաև որպես բազմաֆունկցիոնալ տարածք՝ միջոցառումների և մանկական անիմացիոն շոուների համար։
Ակտիվ հանգստից բացի՝ բարեկարգման նախագիծը ներառում է բնության գրկում հանգստի համար նախատեսված տարածք, որը առանձնացված է բոլոր ժամանցի, խաղային և սպորտային տարածքներից, իսկ ծառերի և այլ կանաչ տարածքների մեջ տեղադրված են գամակներ՝ ցանցաճոճեր, ծածկեր և ճոճանակներ:
Տարածքում նախատեսել ենք նաև բարբիքյուի երկու տարածք՝ նախատեսված խոշոր ընկերախմբերի համար և հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով մաքուր օդին բարբիքյու պատրաստելու համար։
Նախագծման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել տարածքի բարեկարգմանը և կանաչապատմանը, ներքին փոխադրման տրամաբանությանը` ապահովելու բնակիչների առօրյա կյանքի հարմարավետությունը: Բնական կանաչապատում, ծածկված հանգստի գոտիներ, պուլպուլակներ․ այս ամենը գտնվում է համալիրի յուրաքանչյուր շենքի կողքին, և բոլոր շենքերը միմյանց հետ կապված են հետիոտների և հեծանվային ուղիների մանրամասն մտածված ցանցով։
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել հեծանվային ցանցին, որպեսզի հեծանվով շրջելն ավելի հետաքրքիր ու անվտանգ լինի. բոլոր հեծանվային ուղիներն առանձնացված են հետիոտնային տարածքներից և ունեն հատուկ ծածկույթ, որոշներն օղակաձև են, ինչը թույլ է տալիս տեղաշարժվել տարածքում առանց սահմանափակումների: Նաև կենտրոնում գտնվող շենքերի միջև կա հատուկ հեծանվահրապարակ՝ փամփ-թրեք, որը նախատեսված է ավելի մեծ երեխաների և դեռահասների համար:
Տարածքի ծաղկային-դեկորատիվ ձևավորման ոլորտում ևս իրականացվել են առանձին լայնածավալ աշխատանքներ համալիր կանաչապատման ուղղությամբ։ Որպես լանդշաֆտային կոմպոզիցիաների հիմք մենք ընտրել ենք նոճիները, նարդոսը, շիմշատը և որոշ արևադարձային բույսեր: Բացի այդ, մենք լայնորեն գործածել ենք պատերի և ճակատային մասերի ուղղահայաց կանաչապատումը վայրի խաղողով, ինչն օգնեց ընդգծել «կանաչի մեջ ընկղմված» տարածքը, ինչպես նաև քողարկել որոշ բետոնե տարրեր և կառույցներ, որոնք կապված են տեղանքի ռելիեֆի հետ:
Բացի ընդհանուր տարածքների բարեկարգման և մշակման ծրագրից՝ մեր ստուդիան ամբողջությամբ մշակեց և այս նախագծում ինտեգրեց լրացուցիչ 12-հարկանի բնակելի մասնաշենք և կից առևտրի և զվարճանքի կենտրոն:

Համալիրի ընդհանուր տեսքը

Ընդհանուր տեսքը

Հանգստի գոտի

Լանդշաֆտի ընդհանուր տեսքը

Հետիոտնային և հեծանվային արահետներ

Հետիոտնային և հեծանվային արահետներ

Հետիոտնային և հեծանվային արահետներ

Հետիոտնային և հեծանվային արահետներ
Լողավազաններ և հանգստի գոտի

Լողավազանների ընդհանուր տեսքը

Հիմնական և մանկական լողավազաններ

Լողավազան

Լողավազան

Լողավազանի ընդհանուր տեսքը

Լաունջ հատված հիմնական լողավազանի մոտ

Լողավազան

Լաունջ հատված

Լաունջ հատված

Մանկական հատված
Ամառային կինոթատրոն և մագլցման պատ

Ամառային կինոթատրոն և մագլցման պատ

Մագլցման պատ
Մանկական և խաղահրապարակներ

Խաղահրապարակի ընդհանուր տեսքը

Մանկական խաղահրապարակ

Մանկական խաղահրապարակ

Մանկական խաղահրապարակ

Անվաչմուշկների հրապարակ

Անվաչմուշկների հրապարակ

Մինի ստադիոն

Բացօթյա մարզասարքերի գոտի
Բացօթյա մարզասարքերի գոտի

Բացօթյա մարզասարքերի գոտի

Բացօթյա մարզասարքերի գոտի

Բացօթյա մարզասարք՝ ծառ
Բարեկարգում և խորովածի գոտիներ

Ներքին բակ

Ներքին բակ

Ներքին ճանապարհներ

Մուտք բնակելի համալիր

Մուտք խորովածի գոտի

Խորովածի գոտի

Խորովածի գոտի
Ընդհանուր տեսք և գլխավոր հատակագիծ

Համալիրի ընդհանուր տեսքը

Համալիրի տեսքը ծովից

Համալիրի տեսքը վերևից
Նախագծի վրա աշխատել են
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Բագրատ Հարությունյան և Մարգարիտա Սեփոյան – ճարտարապետներ
Ալեքսանդրա Ռոժկո և Դարիա Նիկոնովա – կոմպլեկտավորում
Սվետլանա Ֆագուս – լանդշաֆտային դիզայն
Ալեքսեյ Քավթարաձե – տեխնիկական մշակում
Վիկտոր Դրոնով – մոդելավորում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա