Առանձնատուն
Նոր Մոսկվայում
Տեղադրիքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2018
Հողատարածքի մակերեսը՝ 980մ2
Առանձնատան մակերեսը՝ 2700մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական նախագիծ;
‐ Լանդշաֆտային դիզայն;
‐ Բարեկարգում;
‐ Ճարտարապետական լուսավորություն;
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Առանձնատուն Նոր Մոսկվայում
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2018
Հողատարածքի մակերեսը՝ 980մ2
Տան մակերեսը՝ 2700մ2
Ստուդիային հանձնարարվել էր մշակել նոր Մոսկվայում մի առանձնատան նախագիծ, որի մասով հիմնական ցանկություններն էին տան տիրոջ համար առավելագույն հարմարավետության ապահովումն ու անձնական տարածքի պահպանումը։
Նախագծային լուծումը հետևյալն էր․ պետք էր հողատարածքի վրա տեղակայել հիմնական առանձնատունը, ավտոտնակը, կից շինությունը, ինչպես նաև հանգստի գոտի և փոքր այգի։ Այս դասավորության նպատակը առանձնացված բակ ստեղծելու սկզբունքն էր․ մուտքի մոտ կա փոքր բակ, որը շրջապատված էր ցանկապատով, իսկ օտարների աչքից ծածկվում էր առանձնատան շենքով ու կից շինությամբ։
Տուն մտնելով հայտնվում եք կենտրոնում՝ միջանցքի տարածքում, որտեղից հասանելի են տան բոլոր հատվածները։ Միջանցքի ձախ կողմում կա աշխատասենյակ և հյուրասենյակ՝ ննջարանով, լոգարանով և սանհանգույցով, որը նախատեսված է տան տիրոջ հյուրերի կարճատև կացության համար։ Աջ կողմում է անցումը դեպի հյուրերի համար նախատեսված հիմնական տարածք, որը ներառում է ճաշասենյակ, մեծ հյուրասենյակ՝ բուխարիով և թեյարանով, ինչպես նաև մուտք դեպի խոհանոց։ Եվ, համապատասխանաբար, առաջին հարկի կենտրոնում կա աստիճան, որը տանում է դեպի երկրորդ հարկ և տան ստորին հարկ։ Չնայած այն հանգամանքին, որ միջանցքը լիովին առանձնացված է արտաքին միջավայրից, այն շատ բաց ու թեթև տարածք է հանդիսանում՝ չորս կողմից ցերեկային լուսավորության շնորհիվ. գտնվելով միջանցքում՝ տան հենց կենտրոնում, զգում ես դրա ամբողջ ծավալն ու լիարժեք տեսնում այն ամենը, ինչ տեղի է ունենում առաջին հարկում. այս կետից առաջին հարկը տեսանելի է գրեթե ամբողջությամբ, իսկ ձախ և աջ կողմերում ապակու հետևից տեսանելի է այգին ու բացօթյա բուխարիի կողքին գտնվող դեկորատիվ լճակը:
Տան երկրորդ հարկում է անձնական գոտին՝ առանձնացված գլխավոր ննջասենյակ ծածկված տերասայով, առանձին լոգասենյակ, երկու լրացուցիչ ընդարձակ ննջասենյակներ՝ դրանց համար ընդհանուր սանհանգույցով և փոքր միջանցքով, որը մի կողմից ապակեպատ է և նայում է առաջին հարկի ճաշասենյակի դիմացի միջանցքին (ապակին ամբողջությամբ առանձնացնում է անձնական տարածքը ցանկացած արտաքին ազդեցությունից՝ խոհանոցի կամ ճաշասենյակի հոտերից և առաջին հարկից լսվող ձայներից):
Տան ստորին հարկը բաժանված է երկու մասի. ձախ կողմում կան բոլոր տեխնիկական և օժանդակ շինությունները (ներառյալ լվացքատուն, օդափոխման տեխնիկայի համար նախատեսված սենյակ, իրերի սեզոնային պահեստավորման սենյակներ), իսկ աջ կողմում կան անձնական և հյուրերի օգտագործման համար նախատեսված սենյակներ, ներառյալ մարզասրահ, ինչպես նաև կոլեկցիոն առարկաների համար առանձնացված սենյակ: Բացի այդ, նկուղից կարող եք մուտք գործել անմիջապես ավտոտնակ, որի տակ գտնվող հարկում կա պահեստային սենյակ։
Հիմնական տան ձախ կողմում գտնվող մեկհարկանի կից շինությունը նախատեսված է անձնակազմի տեղակայման սենյակների և տեխնիկական շինությունների համար։ Միևնույն ժամանակ, երկու շենքերի տանիքներն ամբողջ երկայնքով ունեն մեկուկես մետր լայնույթյուն, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից պաշտպանել տան երկայնքով անցումը տեղումներից, իսկ մյուս կողմից՝ հավելյալ կերպով պաշտպանել տան ներքին կյանքը մոտակա բարձրահարկների բնակիչների աչքերից։
Գլխավոր տան բակում կա բարբիքյուի տարածք՝ մանղալով, լվացարանով, աշխատանքային մակերեսով և փայտի պահոցով։ Տարածքում 12 հոգու համար նախատեսված սեղան կա և փափուկ լաունջ-տարածք՝ լրացուցիչ սանհանգույցով։ Բարբիքյուի տարածքը ներդաշնակ կերպով լրացնում է փոքրիկ դեկորատիվ լճակը:
Կառուցապատվող տարածքը մեծապես կանաչապատ է, տարածքում կա բուխարու գոտի՝ փոքրիկ դեկորատիվ լճակով։ Բացի այդ, տունը, ինչպես նաև լրացուցիչ կառույցները, պարիսպը ամբողջ երկայնքով ու այգու տարածքը հագեցած են դեկորատիվ լուսավորությամբ՝ օգտագործելով վերգետնյա, գրունտային լուսավորման սարքեր և ցածր լուսամփոփեր՝ ապահովելով բացօթյա տարածքի օգտագործման լրացուցիչ հարմարավետությունը։
Առանձնությունն ապահովելու նպատակով հողատարածքի երկայնքով տեղադրվել է 2,5 մետր բարձրությամբ պարիսպ՝ բաղկացած երկու մասից՝ ստորինը՝ 2 մետր բարձրությամբ, քարից մշակված և հարթ տաշված ավազաքարով, իսկ վերինը՝ պատրաստված փայտից։ 3-4 մետր բարձրությամբ մշտադալար տույա և այլ ծառեր են տնկված ամբողջ ցանկապատի երկայնքով՝ հուսալիորեն պաշտպանելով տարածքը օտար աչքերից։
Ելնելով հողատարածքի ռելիեֆի առանձնահատկություններից և կառուցապատման ծավալից՝ արդյունավետ ջրահեռացում կազմակերպելու համար ստուդիան որոշել է հողատարածքի հողի մակարդակը բարձրացնել հարակից բոլոր տարածքների մակարդակներից բոլոր կետերում, իսկ կառույցի տարածքն ինքնին բաժանված է երկու մակարդակի՝ 45 սանտիմետր տարբերությամբ; վերին մակարդակում են գլխավոր տան շենքը, կից շենքը և բարբիքյուի ծածկված տարածքը, իսկ ստորին մակարդակում՝ դեկորատիվ լողավազանով այգին ու բուխարիի տարածք բացօթյա հանգստի համար։ Այսպիսի տեղակայումը թույլ է տալիս ճիշտ ջրահեռացում ապահովել։

Նախագծի համար ընտրվել էր Ֆրենկ Լլոյդ Ռայթի կողմից ստեղծված օրգանական ճարտարապետության ոճը։ Տունն ունի երեք հարկ` երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա․ անձնական և ընդհանուր օգտագործման տարածքները հստակ առանձնացված են, ինչը թույլ է տալիս հարմարավետ շահագործել տարածքն ու տեղավորել անհրաժեշտ իրերն ու սարքավորումները։

Մուտքի բակ

Գլխավոր մուտք

Մուտք ավտոտնակ

Հետիոտնային արահետներ

Կողային ճակատ

Հետիոտնային արահետներ

Հանգստի գոտի՝ բուխարիով

Հանգստի գոտի և դեկորատիվ լճակ

Դեկորատիվ լճակ և բուխարի

Անցում դեպի հետնաբակ

Խորովածի գոտի և դրսի սանհանգույց

Հետին ճակատ

Խորովածի գոտի և դրսի սանհանգույց

Խորովածի գոտի

Խորովածի գոտի

Խորովածի գոտի և կողային ճակատ

Խորովածի գոտի և կողային ճակատ

Տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից
Ճարտարապետական լուսավորություն

Գլխավոր ճակատ - լուսավորություն

Մուտքի բակ - լուսավորություն

Հետիոտնային արահետներ - լուսավորություն

Կողային ճակատ - լուսավորություն

Հանգստի գոտի և դեկորատիվ լճակ - լուսավորություն

Խորովածի գոտի - լուսավորություն

Տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից - լուսավորություն
Նախագծի վրա աշխատել են
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Տիգրան Մովսիսյան – նախագծի գլխավոր ճարտարապետ
Վահագն Այվազյան – տեխնիկական մշակում
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Սերջիո Սֆորցա – վիզուալիզացիա
Օլեգ Գուզիկով – կոնստրուկտիվ լուծումներ
Վարդան Սարկիսով – ճարտարապետական լուսավորություն
Սվետլանա Ֆագուս – լանդշաֆտային դիզայն