«Ռոկոկկո Մորժում»
հյուրանոցի ինտերիերը
Տեղադիրքը՝ Հնդկաստան, Գոա, Մորժում
Մշակման տարին՝ 2017
Հյուրանոցի մակերեսը՝ 940մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական լուծումներ;
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
«Ռոկոկկո Մորժում» հյուրանոցի ինտերիերը
Տեղադիրքը՝ Հնդկաստան, Գոա, Մորժում
Մշակման տարին՝ 2017
Հյուրանոցի մակերեսը՝ 940մ2
Նախագիծը ենթադրում էր էր Հնդկաստանի Գոա նահանգի հյուսիսում գտնվող Մորժում քաղաքում երեքաստղանի B&B հյուրանոցի նախագծային լուծման ու ինտերիեր դիզայնի մշակում, ինչպես նաև ամբողջական կոմպլեկտավորում։ Ստուդիայի առջև դրված հիմնական առաջադրանքը հյուրանոցի համար անհրաժեշտ բոլոր տարածքների տեղակայումն էր արդեն կառուցված շինության մեջ, որն ուներ սահմանափակ տարածք, ինչպես նաև շենքի կրող սյուների բարդ ցանց, ինչը ստեղծեց զգալի բարդություններ ներքին տարածքի կազմակերպման գործում։ Այսպես, նախագծի իրականացման ժամանակ մենք կենտրոնացել էինք հյուրանոցին անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տեղակայելու օպտիմալ եղանակը փնտրելու վրա՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով սյուների առկա ցանցի ազդեցությունը՝ սենյակներն ավելի մաքուր և ընդարձակ դարձնելու նպատակով:
Հյուրանոցի առաջին հարկում կա ճեմասրահ՝ նստատեղով և ընդունարանով, որի հետևում կա ուղեբեռի ժամանակավոր պահպանման համար նախատեսված փոքր սենյակ։ Ընդունարանի հետևում կա սանդուղքների սրահ և վերելակ, որն ապահովում է մուտք դեպի վերին հարկեր, ինչպես նաև չորս բնակելի սենյակ։ Հյուրանոցի երկրորդ և երրորդ հարկերը ունեն գրեթե նույն պլանավորումը, և դրանցից յուրաքանչյուրում տեղակայված է վեց բնակելի սենյակ, որոնցից մի քանիսը՝ դեպի գլխավոր փողոց և անմիջապես դեպի ծով դուրս եկող, ունեն փոքր պատշգամբներ պանորամային պատուհաններով։ Հյուրանոցի վերջին հարկում կա չորս մեծ սենյակ՝ սեփական տերասաներով; սենյակներից երկուսը լյուքս դասի են և ունեն ուղիղ տեսարան դեպի ծովը։ Հյուրանոցի նախագծային լուծումը ներառում էր վերելակի և աստիճանների հասանելիությունը դեպի բոլոր հարկեր, ինչպես նաև ապահովում էր ծովի տեսարանով սենյակների բարձր քանակը. քսան սենյակից ութն ունի ծովային տեսարան։
Հյուրանոցի ինտերիերը նախագծված և կոմպլեկտավորված է առանց ավելորդությունների՝ օգտագործելով անհրաժեշտ առարկաների օպտիմալ քանակ և ապահովելով հյուրերի համար առավելագույն հարմարավետություն, մաքրություն և սենյակների ընդարձակություն: Ընտրված կահույքն ու ինտերիեր դիզայնը ստեղծված են ժամանակակից ոճով, որը համապատասխանում է շենքի ճարտարապետությանը և հյուրանոցի հայեցակարգին, իսկ սենյակներում ձևավորման առարկաները հասցված են նվազագույնին՝ ծառայելով որպես հավելումներ։ Միևնույն ժամանակ, բաղադրիչների ընտրության տրամաբանությունը ենթարկվում է ինտերիերի երկարակեցությանը, դրա օգտագործման և պահպանման հեշտությանը, իսկ դիզայներական լուծումները մշակվել են ստուդիայի կողմից այնպես, որ նախագիծն իրականացնող ոչ այնքան բարձր որակավորում ունեցող շինարարներն անգամ կարողանան կառուցել այն։
Ինտերիերը մշակելիս կարևոր խնդիրներից մեկը շենքի սյուների առկա ցանցի հետ աշխատելն էր, ուստի այն վայրերի համար, որտեղ անհնար էր դրանք ամբողջությամբ թաքցնել, մենք օգտագործեցինք հատուկ դեկորատիվ փայտե պանելներ, որոնք ներդաշնակ կերպով միաձուլվում էին հյուրանոցի համարների ինտերիերին և տեսողականորեն ընկալվում էին որպես դիզայներական լուծում, այլ ոչ թե որպես կառույցի թերությունները թաքցնելու փորձ:
Հյուրանոցի յուրաքանչյուր համարում կա մեծ զգեստապահարան, մեկ երկտեղանոց կամ երկու մեկտեղանոց մահճակալ, կից աթոռակ, մինիբարով կոմոդ, փափուկ բազկաթոռներ և փոքր սեղան, ինչպես նաև լոգարսենյակ՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դելյուքս և լյուքս դասի սենյակները, ի լրումն վերը նշվածի, հագեցած են բացօթյա կահույքի հավաքածուով սեփական տերասաներում և հավելյալ առարկաներով. այս սենյակներն առանձնանում են իրենց մեծ չափերով։
Կլիմայով պայմանավորված՝ հյուրանոցի ողջ տարածքում հատակները ծածկված են կերամիկական սալիկներով. բարձր խոնավության պատճառով դրա միակ հնարավոր այլընտրանքը կարող էին լինել թանկարժեք փայտի որոշ տեսակներ, սակայն դրանց օգտագործումը նպատակահարմար չէր թե՛ բյուջեի տեսանկյունից, թե՛ օգտագործման և սպասարկման հարմարավետության տեսանկյունից: Հյուրերին հարմարավետության լրացուցիչ մակարդակ ապահովելու համար սենյակների մահճակալների հատվածում տեղադրված են փափուկ դեկորատիվ գորգեր՝ ներդաշնակ կերպով լրացնելով ընդհանուր ինտերիերը:
Հյուրանոցի ներքին հարդարման մեջ ողջ տեքստիլն ընտրվել է տեղական արտադրողներից, ինչը, մի կողմից, հնարավորություն է տվել ավելի օպտիմալացնել ամբողջական հավաքածուի ընդհանուր արժեքը: Միևնույն ժամանակ՝ հաճելիորեն զարմացած ենք տեղական շուկայի բազմազանությամբ, և Հնդկաստանում հետագայում ծրագրեր իրականացնելիս մենք նախատեսում ենք ապահովել տեքստիլն այս ոլորտում ձեռք բերված տեղական կապերի միջոցով:

Մշակված նախագիծը լիովին բավարարեց հյուրանոցի կարիքները 20 բնակելի համարների համար, այդ թվում՝ վեց ստանդարտ դասի սենյակ, տասներկու դելյուքս սենյակ և երկու լյուքս սենյակ՝ մասնավոր տերասաներով և ճակատային տեսարանով դեպի ծովը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման բոլոր անհրաժեշտ տարածքների և տեխնիկական սենյակների, այդ թվում՝ ընդունարանի, սպասասրահի, ուղեբեռի պահեստավորման, վերելակի և աստիճանավանդակների սրահների տեղակայում։
Հյուրանոցի առաջին հարկում կա ճեմասրահ՝ նստատեղով և ընդունարանով, որի հետևում կա ուղեբեռի ժամանակավոր պահպանման համար նախատեսված փոքր սենյակ։ Ընդունարանի հետևում կա սանդուղքների սրահ և վերելակ, որն ապահովում է մուտք դեպի վերին հարկեր, ինչպես նաև չորս բնակելի սենյակ։ Հյուրանոցի երկրորդ և երրորդ հարկերը ունեն գրեթե նույն պլանավորումը, և դրանցից յուրաքանչյուրում տեղակայված է վեց բնակելի սենյակ, որոնցից մի քանիսը՝ դեպի գլխավոր փողոց և անմիջապես դեպի ծով դուրս եկող, ունեն փոքր պատշգամբներ պանորամային պատուհաններով։ Հյուրանոցի վերջին հարկում կա չորս մեծ սենյակ՝ սեփական տերասաներով; սենյակներից երկուսը լյուքս դասի են և ունեն ուղիղ տեսարան դեպի ծովը։ Հյուրանոցի նախագծային լուծումը ներառում էր վերելակի և աստիճանների հասանելիությունը դեպի բոլոր հարկեր, ինչպես նաև ապահովում էր ծովի տեսարանով սենյակների բարձր քանակը. քսան սենյակից ութն ունի ծովային տեսարան։
Հյուրանոցի ինտերիերը նախագծված և կոմպլեկտավորված է առանց ավելորդությունների՝ օգտագործելով անհրաժեշտ առարկաների օպտիմալ քանակ և ապահովելով հյուրերի համար առավելագույն հարմարավետություն, մաքրություն և սենյակների ընդարձակություն: Ընտրված կահույքն ու ինտերիեր դիզայնը ստեղծված են ժամանակակից ոճով, որը համապատասխանում է շենքի ճարտարապետությանը և հյուրանոցի հայեցակարգին, իսկ սենյակներում ձևավորման առարկաները հասցված են նվազագույնին՝ ծառայելով որպես հավելումներ։ Միևնույն ժամանակ, բաղադրիչների ընտրության տրամաբանությունը ենթարկվում է ինտերիերի երկարակեցությանը, դրա օգտագործման և պահպանման հեշտությանը, իսկ դիզայներական լուծումները մշակվել են ստուդիայի կողմից այնպես, որ նախագիծն իրականացնող ոչ այնքան բարձր որակավորում ունեցող շինարարներն անգամ կարողանան կառուցել այն։
Ինտերիերը մշակելիս կարևոր խնդիրներից մեկը շենքի սյուների առկա ցանցի հետ աշխատելն էր, ուստի այն վայրերի համար, որտեղ անհնար էր դրանք ամբողջությամբ թաքցնել, մենք օգտագործեցինք հատուկ դեկորատիվ փայտե պանելներ, որոնք ներդաշնակ կերպով միաձուլվում էին հյուրանոցի համարների ինտերիերին և տեսողականորեն ընկալվում էին որպես դիզայներական լուծում, այլ ոչ թե որպես կառույցի թերությունները թաքցնելու փորձ:
Հյուրանոցի յուրաքանչյուր համարում կա մեծ զգեստապահարան, մեկ երկտեղանոց կամ երկու մեկտեղանոց մահճակալ, կից աթոռակ, մինիբարով կոմոդ, փափուկ բազկաթոռներ և փոքր սեղան, ինչպես նաև լոգարսենյակ՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դելյուքս և լյուքս դասի սենյակները, ի լրումն վերը նշվածի, հագեցած են բացօթյա կահույքի հավաքածուով սեփական տերասաներում և հավելյալ առարկաներով. այս սենյակներն առանձնանում են իրենց մեծ չափերով։
Կլիմայով պայմանավորված՝ հյուրանոցի ողջ տարածքում հատակները ծածկված են կերամիկական սալիկներով. բարձր խոնավության պատճառով դրա միակ հնարավոր այլընտրանքը կարող էին լինել թանկարժեք փայտի որոշ տեսակներ, սակայն դրանց օգտագործումը նպատակահարմար չէր թե՛ բյուջեի տեսանկյունից, թե՛ օգտագործման և սպասարկման հարմարավետության տեսանկյունից: Հյուրերին հարմարավետության լրացուցիչ մակարդակ ապահովելու համար սենյակների մահճակալների հատվածում տեղադրված են փափուկ դեկորատիվ գորգեր՝ ներդաշնակ կերպով լրացնելով ընդհանուր ինտերիերը:
Հյուրանոցի ներքին հարդարման մեջ ողջ տեքստիլն ընտրվել է տեղական արտադրողներից, ինչը, մի կողմից, հնարավորություն է տվել ավելի օպտիմալացնել ամբողջական հավաքածուի ընդհանուր արժեքը: Միևնույն ժամանակ՝ հաճելիորեն զարմացած ենք տեղական շուկայի բազմազանությամբ, և Հնդկաստանում հետագայում ծրագրեր իրականացնելիս մենք նախատեսում ենք ապահովել տեքստիլն այս ոլորտում ձեռք բերված տեղական կապերի միջոցով:

Հյուրանոցի ընդհանուր տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից

Հյուրանոցի նախասրահ

Ընդունարան

Սպասասրահ

Միջանցք և աստիճանավանդակ

Ստանդարտ համար

Ստանդարտ համար

Ստանդարտ համար

Ստանդարտ համար

Ստանդարտ համար

Ստանդարտ - սանհանգույց

Ստանդարտ - սանհանգույց

Դելյուքս համար

Դելյուքս համար

Դելյուքս համար

Դելյուքս համար - նախասրահ

Դելյուքս համար - սանհանգույց

Դելյուքս համար - սանհանգույց

Լյուքս համար

Լյուքս համար

Լյուքս համար

Լյուքս համար

Լյուքս համար

Լյուքս համար
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո – դիզայն և կոմպլեկտավորում
Վահագն Այվազյան – տեխնիկական նախագծում
Ֆիլիպ Ռեպին – վիզուալիզացիա