«Ռոկոկկո Մորժում»
հյուրանոց
Տեղադիրքը՝ Հնդկաստան, Գոա, Մորժում
Մշակման տարին՝ 2017
Հյուրանոցի մակերեսը՝ 940մ2
Մշակված է.
‐ Ճարտարապետական լուծումներ;
‐ Լանդշաֆտային դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
«Ռոկոկկո Մորժում» հյուրանոց
Տեղադիրքը՝ Հնդկաստան, Գոա, Մորժում
Մշակման տարին՝ 2017
Հյուրանոցի մակերեսը՝ 940մ2
2017 թվականին ստուդիային հանձնարարվել էր Գոա նահանգի Պերնեմ շրջանում քսանսենյականոց հյուրանոցի նախագծային լուծման մշակումը։
Այս նախագծի հիմնական առանձնահատկությունն առաջին հերթին այն էր, որ անհրաժեշտ էր օգտագործել մինչև մեր թիմի ներգրավվելը կառուցված շենքը, որն իր մեջ ներառում էր արդեն կառուցված կրող սյուներն ու հատակի սալերը, և երկրորդ՝ իրականացման չափազանց կարճ ժամկետը. պատվիրատուին անհրաժեշտ էր լիովին մշակված լուծում արդեն երկուսուկես ամիս անց:
Հյուրանոցի շենքը գտնվում է Մորժում գյուղի գլխավոր փողոցում՝ ափից 450 մետր հեռավորության վրա։ Նախկինում կառուցված շենքը ուղղանկյունաձև էր՝ թեքված հետևի ճակատային մասի կողմում, ինչը, իհարկե, կանխորոշեց բազմաթիվ լուծումներ, որոնք օգտագործվում էին մշակված նախագծային լուծման շրջանակում։
Մշակված նախագիծը լիովին բավարարեց Bed & Breakfast հյուրանոցի կարիքները՝ քսան բնակելի համարներով, ներառյալ վեց ստանդարտ սենյակ, տասներկու լյուքս սենյակ և երկու պրեմիում սենյակ՝ մասնավոր պատշգամբներով և ճակատային տեսարանով դեպի ծովը; ինչպես նաև ընդհանուր օգտագործման բոլոր անհրաժեշտ տարածքները և տեխնիկական սենյակները, այդ թվում՝ ընդունարանը, սպասասրահը, ուղեբեռի պահեստը, անձնակազմի սենյակները՝ սեփական սանհանգույցով և լոգասենյակով, վերելակների և սանդուղքների սրահները, սարքավորումների պահեստասենյակները։ Հյուրանոցի առաջին հարկում տեղակայվել են ընդունարանի տարածքը, լաունջ-տարածքը և չորս բնակելի սենյակ, երկրորդ և երրորդ հարկերում՝ վեցական բնակելի սենյակ, իսկ վերջին հարկում՝ չորս մեծ սենյակ՝ առանձին տերասաներով։ Հյուրանոցի նախագծային լուծումը ներառեց վերելակի ու աստիճանների հասանելիությունը բոլոր հարկերին ու անձնակազմի կողմից օգտագործվող ընդհանուր տարածքներին, ինչպես նաև ապահովեց ծովային ուղիղ ու կողքից տեսարան հյուրանոցի համարների մեծ տոկոսի համար․ համապատասխանաբար ութ և ինը համարներ ունեն այդպիսի տեսարան։

Որոշվեց հյուրանոցի շենքի ճակատային մասը ձևավորել կոնտրաստային դեկորատիվ փայտե վահանակներով, ինչը որոշակի դինամիկա ավելացրեց շենքի ծավալին, ինչպես նաև հնարավորություն տվեց դրա մեջ ներդաշնակ կերպով տեղավորել փայտե կառույցներից նույն ոճով պատրաստված լրացուցիչ կառուցված տանիքը, որի շնորհիվ հնարավոր դարձավ օգտագործել վերջին հարկի առաստաղը՝ ավելացնելով նախագծին լրացուցիչ հինգերորդ հարկ։
Մշակված նախագիծը լիովին բավարարեց Bed & Breakfast հյուրանոցի կարիքները՝ քսան բնակելի համարներով, ներառյալ վեց ստանդարտ սենյակ, տասներկու լյուքս սենյակ և երկու պրեմիում սենյակ՝ մասնավոր պատշգամբներով և ճակատային տեսարանով դեպի ծովը; ինչպես նաև ընդհանուր օգտագործման բոլոր անհրաժեշտ տարածքները և տեխնիկական սենյակները, այդ թվում՝ ընդունարանը, սպասասրահը, ուղեբեռի պահեստը, անձնակազմի սենյակները՝ սեփական սանհանգույցով և լոգասենյակով, վերելակների և սանդուղքների սրահները, սարքավորումների պահեստասենյակները։ Հյուրանոցի առաջին հարկում տեղակայվել են ընդունարանի տարածքը, լաունջ-տարածքը և չորս բնակելի սենյակ, երկրորդ և երրորդ հարկերում՝ վեցական բնակելի սենյակ, իսկ վերջին հարկում՝ չորս մեծ սենյակ՝ առանձին տերասաներով։ Հյուրանոցի նախագծային լուծումը ներառեց վերելակի ու աստիճանների հասանելիությունը բոլոր հարկերին ու անձնակազմի կողմից օգտագործվող ընդհանուր տարածքներին, ինչպես նաև ապահովեց ծովային ուղիղ ու կողքից տեսարան հյուրանոցի համարների մեծ տոկոսի համար․ համապատասխանաբար ութ և ինը համարներ ունեն այդպիսի տեսարան։

Մուտք

Տեսքը գլխավոր փողոցից

Կողային ճակատ

Հյուրնոցի ընդհանուր տեսքը գլխավոր փողոցից

Գոյություն ւոնեցող շենքը

Հյուրանոցի ընդհանուր տեսքը թռչնի թռիչքի բարձրությունից

Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Տիգրան Մովսիսյան – ճարտարապետ և վիզուալիզացիա
Վահագն Այվազյան – տեխնիկական նախագծում
Ալեքսանդրա Ռոժկո – դիզայն և կոմպլեկտավորում