Բնակարան
Ֆրունզենսկայայի վրա
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2014
Ընդհանուր մակերեսը՝ 110մ2
Մշակված է.
‐ Ինտերիեր դիզայն;
‐ Ամբողջական կոմպլեկտավորում։
Բնակարան Ֆրունզենսկայայի վրա
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարեթիվը՝ 2014
Ընդհանուր մակերեսը՝ 110մ2
2014 թվականին ստուդիան պետք է չորսհոգանոց ընտանիքի համար ժամանակակից բնակարանային ինտերիեր մշակեր, որի շուրջ հիմնական ցանկություններն էին առավելագույն հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը։
Տանը բնակվելու էր երկու փոքր երեխա ունեցող ընտանիք, որի նախասիրություններից ու սովորություններից ելնելով՝ ստուդիան ստեղծեց նախագծային լուծում, որի առանցքային հայեցակարգն էր բնակարանը բաժանել երկու հիմնական գոտիների՝ ընդհանուր և անձնական օգտագործման տարածքներ: Միևնույն ժամանակ, ընդհանուր տարածքը ստեղծված է գործնականորեն որպես մեկ տարածք, որը միավորում է իրենց գործառույթներով փոխկապակցված սենյակները՝ մուտքը, միջանցքները, սանհանգույցը, հյուրասենյակը, ճաշասենյակն ու խոհանոցը; իսկ միջսենյակային դռների տեղադրումն առանց շրջանակների՝ հատակից առաստաղ, բացված տեսքում հնարավորություն է տալիս հասնել դռների բացակայության էֆեկտին։
Ի թիվս այլ բաների, համաձայն պատվիրատուի ցանկության, նախագիծը զգալի տարածք է նախատեսել տուփեր, սեզոնային հագուստ, պայուսակներ և այլ իրեր պահելու համար՝ սկսած միջանցքում համապատասխան բաժիններով մեծ պահարանից մինչև ննջասենյակի տարածքում գտնվող հանդերձասենյակով: Նաև հատուկ ուշադրություն է դարձվել մանկական սենյակի տարածքի կազմակերպմանը. փոքր տարածքում տեղակայելով աշխատասեղան և երկու մահճակալ՝ հնարավոր եղավ զգալի տարածք տրամադրել հատակի վրա և կախովի տարրերի դասավորության համար․ ցերեկային ժամերին մահճակալներից մեկը փակվում է՝ դառնալով պահարան, ընդլայնելով խաղային տարածքը և թույլ տալով ազատ վարժություններ կատարել սենյակում տեղադրված մարզաձողի վրա։

Բնակարանի ինտերիերում օգտագործվել են պատերի ձևավորման մի շարք լուծումներ, այդ թվում՝ պաստառ, բնական կաշի և կերամիկա; ինչպես նաև մի քանի տարբեր լուսային համակարգեր, որոնք թույլ են տալիս սենյակները լուսավորել տարբեր ձևերով՝ հիմնական լույսով, առանձին գոտիների լուսավորությամբ կամ ֆոնային լույսով: Միաժամանակ նախագծային լուծումը հաշվի է առել և հնարավորություն է տվել առավելագույնս օգտագործել բոլոր սենյակների բնական լուսավորության հնարավորությունները։
Ի թիվս այլ բաների, համաձայն պատվիրատուի ցանկության, նախագիծը զգալի տարածք է նախատեսել տուփեր, սեզոնային հագուստ, պայուսակներ և այլ իրեր պահելու համար՝ սկսած միջանցքում համապատասխան բաժիններով մեծ պահարանից մինչև ննջասենյակի տարածքում գտնվող հանդերձասենյակով: Նաև հատուկ ուշադրություն է դարձվել մանկական սենյակի տարածքի կազմակերպմանը. փոքր տարածքում տեղակայելով աշխատասեղան և երկու մահճակալ՝ հնարավոր եղավ զգալի տարածք տրամադրել հատակի վրա և կախովի տարրերի դասավորության համար․ ցերեկային ժամերին մահճակալներից մեկը փակվում է՝ դառնալով պահարան, ընդլայնելով խաղային տարածքը և թույլ տալով ազատ վարժություններ կատարել սենյակում տեղադրված մարզաձողի վրա։

Հյուրասենյակ - տեսք դեպի խոհանոց

Խոհանոցի հատված

Խոհանոց

Ճաշասենյակի հատված

Նախասրահ - մուտք

Միջանցք

Ննջասենյակ

Ննջասենյակ

Ննջասենյակ

Գլխավոր սանհանգույց

Գլխավոր սանհանգույց

Գլխավոր սանհանգույց

Մանկասենյակ

Մանկասենյակ

Մանկասենյակ

Հյուրերի սանհանգույց
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և դիզայներ
Ռաֆայել Բոստանջյան – դիզայներ
Ալեքսանդրա Ռոժկո – կոմպլեկտավորում
Ալեքսեյ Քավթարաձե – տեխնիկական նախագծում
Ֆիլիպ Ռեպին – վիզուալիզացիա