«Ստրելկա»
առևտրի կենտրոն
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2012
Հողատարածքի մակերեսը՝ 3200մ2
Առևտրի կենտրոնի մակերեսը՝ 7620մ2
Մշակված է.
‐ Ճակատային մասի վերափոխում;
‐ Ճարտարապետական լուսավորություն;
‐ Ինտերիերի վերափոխում;
‐ Բրենդինգ։
«Ստրելկա» առևտրի կենտրոն
Տեղադիրքը՝ Ռուսաստան, Մոսկվա
Մշակման տարին՝ 2012
Հողատարածքի մակերեսը՝ 3200մ2
Առևտրի կենտրոնի մակերեսը՝ 7620մ2
2012 թվականին Մոսկվայի անվադողերի գործարանի նախկին շենքը պետք է վերափոխվեր բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնի, և ստուդիային հանձնարարվեց մշակել դրա էքստերիերն ու ինտերիերը մշակել ապրանքանիշի գրաֆիկական ներկայացումը և համալիրի ներքին լոգիստիկան։
Առևտրի կենտրոնի ճակատային մասի դիզայնի հայեցակարգի ընտրության հիմքում շենքը առանձնացնելու և դրա ֆունկցիոնալ ուղղությունն ընդգծելու ձգտումն էր։ Լուծումը գտնվեց ճակատային մասը մուգ գրաֆիտային գունային գամմայով ձևավորելով և դրա վրա սլաքաձև եռանկյունիներից կազմված ծավալային ինստալացիայի ստեղծմամբ՝ ընդգծելով առևտրի կենտրոնի անվանումը և առանձնացնելով այն հարակից շենքերից: Միևնույն ժամանակ, մթության մեջ կառույցը լուսավորվում է ինտեգրված դինամիկ RGB լուսավորությամբ, ինչն այս դեկորատիվ տարրը վերածում է հզոր գովազդային կրիչի ու օգնում լրացուցիչ ուշադրություն գրավել առևտրի կենտրոնի շենքի վրա։
«Ստրելկա» առևտրի կենտրոնի էքստերիերի և ինտերիերի նախագծման ևս մեկ կարևոր խնդիր էր դրա տարածքում գովազդային մակերեսների օպտիմալ տեղակայման հայեցակարգի մշակումը: Ստուդիայի կողմից մշակված արտաքին գովազդի, լոգիստիկայի և բրենդավորման տարրերի ստանդարտներն ու դասավորությունը հնարավորություն տվեցին խուսափել առևտրի համալիրների համար ավանդական գովազդային նյութերի քաոսային տեղաբաշխումից՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը:
Համալիրի ամենաբանուկ տարածքում՝ «Ստրելկա» առևտրի կենտրոնի ճեմասրահում կա տեղեկատվական կետ՝ ձևավորված կորպորատիվ ոճով, և նավիգացիոն ստենդ՝ առևտրի կենտրոնում խանութների գտնվելու վայրի սխեմայով, ինչպես նաև դրանց մասին տվյալներով՝ հնարավորինս բավարարելով այցելուների տեղեկատվական և նավիգացիոն կարիքները։ Նավիգացիոն առարկաների մեծ քանակություն տեղակայված է նաև շարժասանդուղքի տարածքում, որը հարկերի միջև տեղաշարժվելիս բացում է համալիրի լայն պատկեր ու մտածված է նաև վարձակալների գովազդային նյութերի ներդաշնակ ու արդյունավետ տեղակայման տեսանկյունից:
Որպես մոնո-բրենդային տեղակայման լրացուցիչ, ոչ ստանդարտ ու շատ նկատելի գովազդային միջոց կարող է օգտագործվել նաև շենքի ճակատային մասի վրա տեղադրված խոշոր վահանակը. ունենալով զգալի մակերես (400քմ), օրիգինալ ձևաչափ ու մթության մեջ դինամիկ լուսավորություն՝ այս վահանակը կապահովի մեծաթիվ շփում պոտենցիալ սպառողների հետ՝ գրավելով ինչպես առևտրի կենտրոնի այցելուներին, այնպես էլ փողոցի հետիոտների հոսքերը, նաև՝ ավտոմեքենաների ուղևորներին, որոնք շարժվում են առևտրի կենտրոնի երկայնքով բոլոր ուղղություններով։

Ընդհանուր տեսք

Ընդհանուր տեսքը հակառակ կողմից

Կողային ճակատ - երթևեկության ուղղությամբ

Գլխավոր նախասրահ

Շարժասանդուղքներ - առաջին հարկ

Շարժասանդուղքներ - ատրիում

Տեղեկատվական կետ և նստարան

Սանհանգույց
Նախագծի վրա աշխատել են.
Աղասի Կնտեխցյան – նախագծի ղեկավար և ճարտարապետ
Ռաֆայել Բոստանջյան – դիզայներ
Վադիմ Տիշչենկո – գրաֆիկ դիզայն
Ալեքսեյ Քավթարաձե – տեխնիկական նախագծում
Սերջիո Սֆորցա և Ֆիլիպ Ռեպին – վիզուալիզացիա