Երբ մենք իրականացնում ենք ճարտարապետական կամ դիզայներական նախագծեր, առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մանրամասն տեխնիկական առաջադրանքի մշակմանը՝ համարելով այն ոչ պակաս կարևոր, քան բուն նախագծման գործընթացը։
Արտաքինից կարող է թվալ, որ տեխնիկական առաջադրանք կազմելը պարզ է. պատվիրատուն ներկայացնում է իր ցանկություններն ու պահանջները, որոնք պարզապես արձանագրվում են հետագա մշակման համար։ Սակայն իրականում ամեն բան շատ ավելի բարդ է, և այս գրառմամբ ուզում ենք ավելի մանրամասն պատմել այդ մասին։
Ընդհանրապես, ստուդիա դիմող յուրաքանչյուր պատվիրատու ունի որոշակի պատկերացումներ ապագա նախագծի վերաբերյալ՝ լինի դա ընդհանուր հայեցակարգ, ֆունկցիոնալ առանձնահատկություններ, էսթետիկ տեսք թե տեխնիկական բնութագրեր։ Դա կարող է վերաբերել ինչպես մասնավոր բնակարաններին, այնպես էլ կոմերցիոն շինություններին։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր նախագիծ ունի որոշակի սահմանափակումներ՝ հողատարածքի կամ տարածքի մակերես և առանձնահատկություններ, բյուջե, իսկ բիզնեսի դեպքում՝ ներդրումների վերադարձի ժամկետներ, մրցակցային միջավայր և այլ գործոններ։
Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակը պատվիրատուի ցանկությունները մանրամասնելն ու դրանք իրատեսական դարձնելն է՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները։ Մանրամասն վերլուծելով բոլոր պահանջները և սահմանելով ֆիզիկական, առևտրային ու ֆինանսական սահմանափակումները, մենք կարող ենք նախապես ֆիքսել ապագա նախագծի բոլոր առանձնահատկությունները՝ նվազեցնելով հետագայում փոփոխություններ կատարելու և լրացուցիչ ծախսեր ունենալու հավանականությունը։
Այսպիսի մանրակրկիտ աշխատանքը մեծ ազդեցություն ունի կոմերցիոն կառույցների հաջողության վրա, իսկ մասնավոր բնակարանների դեպքում ապահովում է հարմարավետություն տարիների ընթացքում։ Հենց այս պատճառով էլ տեխնիկական առաջադրանքի կազմման փուլում մենք կազմակերպում ենք մանրամասն հարցազրույցներ, որոնց միջոցով պարզում ենք բոլոր կարևոր, նույնիսկ սկզբում աննկատ թվացող մանրամասները։
Տեխնիկական առաջադրանքի մշակման համար թիմում ներգրավվում են ճարտարապետներ, դիզայներներ, շինարարներ, ինժեներներ և հարակից մասնագետներ։ Այս մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել բոլոր անհատական առանձնահատկությունները, մշակել օպտիմալ լուծումներ և ապահովել դրանց իրագործումը։
Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում տեղի էր ունենում ապագա նախագծի լուրջ վերաիմաստավորում։ Օրինակ, պատվիրատուի կողմից ընտրված հյուրանոցի դասական ոճը զգալիորեն գերազանցում էր նախատեսված բյուջեն և բացասական ազդեցություն էր ունենում դրա իրականացման և շահութաբերության ժամկետների վրա։ Տեխնիկական առաջադրանքի մշակման փուլում մեզ հաջողվեց համատեղ գտնել ավելի ժամանակակից, նեոկլասիկ ոճով՝ հնադարյան տարրերի ավելացմամբ օպտիմալ այլընտրանքային լուծում։
Շնորհիվ նախագծի նախնական փուլում կատարված ճիշտ աշխատանքի՝ պատվիրատուն ստացավ ոճով և գաղափարով ցանկալի արդյունք, որը լիովին համապատասխանում էր նրա բյուջեին և իրականացման ժամկետներին՝ առանց որևէ զիջումների։ Բացի այդ, այդ լուծումը դարձավ ավելի արդյունավետ երկարաժամկետ օգտագործման և այցելուների հարմարավետության տեսանկյունից։
Մեկ այլ տարածված իրավիճակ է այն, երբ սկզբում տրամադրված ռեֆերենսները չեն համապատասխանում կոնկրետ օբյեկտներին կամ կառուցապատման հողամասերին։ Երբ պատվիրատուի ցանկությունները ենթադրում են լրիվ այլ մակերեսներ կամ որևէ առանձնահատուկ պայմանների առկայություն: Այս դեպքում, տեխնիկական առաջադրանքի մշակման շնորհիվ, պատվիրատուն կարող է ակնհայտորեն գնահատել այն տարբերությունը, որը կա իր պատկերացումների և իրական հնարավորությունների միջև՝ կրկին, կատարելով շտկումներ և որոշելով բոլոր մանրամասները մինչև մշակման մեկնարկը:
Տեխնիկական առաջադրանքը, որը ձևավորվել է նման, բազմակողմանի մշակման արդյունքում և հաշվի է առնում ապագա օբյեկտի բոլոր ասպեկտները, երաշխավորում է այնպիսի լուծման մշակում, որը առավելագույնս կբավարարի պատվիրատուի պահանջները՝ համաձայնեցված լինելով իրականության և իրականացման հասանելի հնարավորությունների հետ: Հենց այս պատճառով է այդ աշխատանքը հանդիսանում այդքան կարևոր փուլ և մեծապես որոշում մեր նախագծերի հաջողությունը:
Աղասի Կնտեխցյան